Ա նմեղսունակության վարկածը հերքված է
- Last Updated on Saturday, 18 May 2013 13:20
Հասարակություն Առանց Բռնության ՀԿ-ի Արագ Արձագանքման խումբն ամիսներ առաջ հրապարակել էր Արարատի բնակչուհի Դիանա Նահապետյանի սպանության և այս դեպքին առնչվող մանրամասների մասին նյութ: Այժմ 35-ամյա կնոջը սպանած ամուսինը գտնվում է կալանքի տակ, իսկ գործը նախաքննության փուլում է:
Բանն այն է, որ 51-ամյա Վոլոդյա Մուրադյանը տարիներ տևած անհաշտություններից, կռվից, վեճերից ու անսահման խանդից հետո առանձնակի դաժանությամբ սպանել էր իր կնոջը: Սկզբում ծաղկամանով հարված էր հասցրել վերջինիս գլխին, այնուհետև ոտքով հարվածել էր ծնոտին և մարմնի այլ մասերին, իսկ վերջում քարշ էր տվել խոհանոց և 21 դանակի հարված հասցրել: Ցավալին այն է, որ գեղարվեստական ֆիլմից հատված հիշեցնող այս սարսափազդու տեսարանին ականատես էին եղել Դիանայի 2՝ 14-ամյա և 17-ամյա դուստրերը: Երեխաները տեսնելով, թե ինչ է իրենց խորթ հայրն անում Դիանայի հետ, ապարդյուն ջանքեր են գործադրում փրկելու իրենց մորը: Հասկանալով, որ Վոլոդյան կարող է վնասել նաև իրենց՝ օգնություն են խնդրում հարևաններից, և այն չստանալով՝ սարսափած և ոտաբոբիկ վազում են Ոստիկանություն, ով մեկ ու կես ժամ անց է միայն արձագանքում աղջիկների աղաղակներին և աղերսանքներին:













