loader

Գեղեցկուհին և Հրեշը, բռնության 50 երանգները

Ընդունված է համարել, որ «Գեղեցկուհին և Հրեշը» հեքիաթը նրա մասին է, որ արտաքինը ամենակարևորը չէ, այլ կարևոր է այն, ինչ կա մարդու ներսում: Սակայն արդյո՞ք մուլտֆիլմի հերոսները իրոք փորձում են փոխանցել այդ հաղորդագրությունը մուլտֆիլմի ընթացքում: Կարծում եմ, որ այս հեքիաթը շատ լավ ցուցադրում է այնպիսի մի երևույթ, որն է բռնության և հատկապես ընտանեկան բռնության ռոմանտիզացիա:

«Կարդալը կնոջ համար չէ, նա դրանից հետո սկսում է մտածել», -ասվում է մուլտի հերոսներից մեկի կողմից:

Բռնության ամենավառ արտահայտված հատկանիշներից մեկն էլ այն է, որ դրան ենթարկված կինը հաճախ փորձում է արդարացնել բռնարարին, իսկ բռնարարն էլ իր հերթին փորձում է տարբեր ժեստերի, նվերների միջոցով «շահել» տուժածի սիրտը: Այդպես է լինում նաև այս մուլտֆիլմում, երբ Գեղեցկուհու և Հրեշի միջև ծագած լուրջ վիճաբանությունից հետո, երբ հրեշը քանդում է ամբողջ պալատը և իր վարքով վախեցնում թե՛ Գեղեցկուհուն, և թե՛ պալատի աշխատողներին, նա Գեղեցկուհուն նվերներ է անում: Ամբողջ մուլտֆիլմի ընթացքում մենք կարող ենք տեսնել, թե ինչպես է Բելը (Գեղեցկուհին) ամեն կերպ արդարացնում Հրեշի ագրեսիվ վարքը, որը ի դեպ բռնության ենթարկվող կանանց կողմից կիրառվող հնարք է, որով նրանք փորձում են տեսնել ամեն երևույթի մեջ դրական կողմեր ինչն էլ թույլ է տալիս ժամանակավոր լավ զգալ: Այս մուլտֆիլմի հաջորդ մասերում կարող ենք տեսնել, թե ինչպես է Բելը անընդհատ փորձում փոխել և «դաստիարակել» Հրեշին, չնայած նրան, որ Բելը իր երգերում հաճախ է խոսում այն մասին, որ ուզում է կրթվել, ճանաչել աշխարհը ու արկածներ ունենալ, իսկ ամուսնությունը և պալատում փակվելը նրա համար չեն: Մուլտֆիլմի հիմնական հաղորդագրությունն այսպիսով դառնում է սա. «Դու իհարկե կարող ես լինել տգեղ և անտաշ, բայց եթե դու տղամարդ ես: Եթե դու կին ես, ապա պետք է լինես գեղեցիկ, խելացի, սիրալիր և համբերատար»:

Read more ...

Search

Follow us

Coming Events

No events found

© 2001-2016 Society Without Violence. All Rights Reserved.