«Սեր և հարգանք» արշավը մեկնարկել է «Սեր և հարգանք՝ կանխելով դեռահաս զույգերի շրջանում բռնությունը» ծրագրի շրջանակում։
Արշավի մաս կազմող բոլոր երկրներում ստեղծվել են ֆեյսբուքյան խմբեր կամ ինստագրամյան էջեր, որոնք նպատակ ունեն տարբեր գրառումների միջոցով իրազեկել դեռահասներին բռնության կանխարգելման կարևորության, առողջ և անառողջ հարաբերությունների տարբերությունների և խնդրին առնչվող այլ թեմաների մասին։
Մայիս ամսից Հայաստանում ստեղծել ենք Ֆեյսբուքյան փակ խումբը, որում կազմակերպում ենք տարբեր քննարկումներ և ստեղծել ենք հարթակ, որտեղ երիտասարդները հնարավորություն ունեն կիսվելու իրենց հուզող խնդիրների մասին։
Այս տարվա հուլիս ամսին պլանավորված է հանդիպում Չեխիայի մայրաքաղաք Պրահայում, որին ներկա են լինելու բոլոր երկրներից Երիտասարդ դեսպաններ։
Երիտասարդ դեսպանները պետք է լինեն 18-26 տարեկան և ակտիվորեն մասնակցեն սոցիալական ցանցերում մեր խմբի/էջի կոնտենտի պատրաստմանը, տարբեր միջոցառումներ կազմակերպեն դեռահասների համար՝ բարձրացնելու իրենց իրազեկվածության մակարդակը։
Եվ այսպես, եթե ԴՈՒ ցանկանում ես լինել մեր Երիտասարդ դեսպաններից մեկը, օգնել դեռահասներին լինել ներադաշնակ և առողջ հարաբերություններում անհրաժեշտ է կատարել հետևյալ քայլերը՝
- Գրեք Ձեր մոտիվացիայի մասին, թե ինչո՞ւ եք ցանկանում լինել Երիտասարդ դեսպան (Ոչ ավել քան 250 բառ, անգլերեն լեզվով)
- Ֆեյսբուքյան մեր խումբը ուսումնասիրելուց հետո պատրաստեք 10 գրառում, որոնք կարծում եք կհետաքրքրեն խմբի անդամներին։
- Ուղարկեք ձեր ինքնակենսագրականը(CV), մոտիվացիոն նամակը և 10 գրառումները Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։ էլ․ հասցեին մինչև փետրվարի 10
Մանրամասների կամ լրցուցիչ տեղեկությունների համար կարող եք գրել Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։ էլ․ հասցեին
Մաղթում ենք ձեզ հաջողություն!