Հակախտրականություն

ՀԱԲ-ն աշխատում է երկու ուղղությամբ, այն է՝ 1) բարձրացնել խտրականության իրազեկումն ու վերջինիս տեսանելիությունը և 2) հզորացնել թե՛ զոհերի և թե՛ պետական դերակատարների կարողությունները խտրականության դեմ պայքարելու համար: Ավելի՛ն, ՀԱԲ-ը քաջալերում է կանանց, ովքեր խտրականությանը զոհ են դարձել և հետևում, որ պատասխանատու անձիք իրականացնեն իրենց միջազգային և ազգային պարտականությունները:
ՀԱԲ-ը Հակախտրականության կոալիցիայի հիմնադիր անդամ է, որը տարբեր քաղաքցիական հասարակության կազմակերպությունների կոալիցիա է՝ հիմնադրված 2015-ին:  
ՀԱԲ-ը իր գործունեության մեջ ներառել է միջոցառումներ, որոնք ուղղված են ԼԳԲՏԻ անձանց նկատմամբ խտրականության դեմ պայքարին: ՀԱԲ-ը փորձում է հաղթահարել հոմոֆոբիան, բիոֆոբիան, տրանսոֆոբիան` հանրային իրազեկման բարձրացման, դրական մեդիա տեսանելիության և մարդոիրավունքները խթանելու միջոցով:

Նոյեմբերի 13-17-ը բուլինգի դեմ պայքարի միջազգային շաբաթն է: Հասարակություն առանց բռնության ՀԿ-ն ակտիվորեն մասնակցում է այդ արշավին, որի շրջանակներում էլ նոյեմբերի 16-ին իրականացրեց հանրային միջոցառում Երևանի Շենգավիթ համայնքի դպրոցներից մեկում: Միջոցառման հիմնական նպատակն էր բարձրացնել աշակերտների իրազեկվածության մակարդակը գենդերային հիմքով բուլինգի վերաբերյալ, խոսել նրանց հետ կարծրատիպերից և խտրականությունից:

Միջոցառման սկզբում երեխաները տեղեկացան բուլինգի մասին, քննարկեցին բուլինգի տեսակներն ու հետևանքները: Հանդիպման երկրորդ հատվածը հիմնականում նվիրված էր գենդեր հասկացության ուսումնասիրմանը, գենդերային կարծրատիպերի և խտրականության երևույթի քննարկմանը: Այս ամենն ուղեկցվում էր հետաքրքիր խաղերով և վարժություններով: Հանդիպման վերջում արդեն աշակերտները նաև ծանոթացան ապահով տարածք հասկացության հետ, իմացան դրա տեսակների և բնութագրիչների մասին, որից հետո բոլորով միասին մշակեցինք կանոններ՝ իրենց դպրոցն առավել ապահով տարածք դարձնելու համար:

Քանի որ միջոցառումը նաև ուներ հետագայում դպրոցում բուլինգի կանխարգելման և դրա հետ աշխատանքի նպատակ, դպրոցում տեղադրվեց վստահության արկղ, որի մեջ երեխաները կարող են գցել բուլինգի դեպքերի մասին պատմող նամակներ՝ ուղղված դպրոցի տնօրինությանը, բուլինգի ենթարկվելու կամ դրա ականատեսը լինելու դեպքում:

Միջոցառման ընթացքում աշակերտներին նաև բաժանվել են տարբեր գրվածքներով էջանշաններ, օրինակ, թե ինչ է բուլինգը, ինչ անել բուլինգի դեպքում, որոնք են երեխաների իրավունքները և այլն:

Երեխաները վերջում նշեցին, որ այս միջոցառումը շատ կարևոր էր իրենց դպրոցի համար և որ իրենք հետագայում ամեն բան կանեն, որպեսզի զերծ պահեն իրենց դպրոցը բուլինգից և կստեղծեն ապահով տարածք բոլորի համար:

 

Չնայած վերջին տարիներին իրավապաշտպան կազմակերպությունների ակտիվ աշխատանքին, լեսբի, գեյ, բիսեքսուալ և տրանս մարդիկ շարունակում են խտրականության ենթարկվել, ամեն օր առնչվել իրենց հասցեին ատելության կոչերին և սպառնալիքներին: ԼԳԲՏ անձանցից քչերն են ռիսկի դիմում և բացահայտում իրենց ինքնության այդ մասը: Ավելին՝ ԼԲՏ կանայք ՀՀ-ում խտրականության են ենթարկվում ոչ միայն սեռական կողմնորոշման, այլև սեռային պատկանելության համար: «Անկախը» զրուցել է այդ խմբերի ներկայացուցիչների հետ՝ փորձելով հասկանալ, թե ինչպես են նրանք ապրում և պայքարում մարտահրավերներին դիմագրավելու համար:

 

Էջ 1, 3-ից

Search

Հետևեք մեզ

Մոտակա միջոցառումներ

No events found

© 2001-2016 Society Without Violence. All Rights Reserved.