Հանդիպում քաղաքական գործիչների հետ և քաղաքականության ծրագրի մշակման դասընթաց

Take action («Գործիր») կանանց քաղաքական ակումբի մասնակիցները սեպտեմբերի 28-ին   Երևանում   հնարավորություն ունեցան հյուրընկալելու հայտնի կին քաղաքական գործիչների՝ ԱՍՀՆ   նախարարի   խորհրդական Օլյա Ազատյանին և ԱԺ պատգամավոր Մարիա Կարապետյանին։ Հանդիպման թեման   էր «Կանանց ներգրավվածությունը կառավարման ոլորտում և որոշումների   կայացման մակարդակում․ հնարավորություններ և խոչընդոտներ», որի շուրջ մասնակիցները   ակտիվ և բովանդակալից   քննարկումներ ունեցան բանախոսների հետ։

Հաջորդ օրը Take action կանանց քաղաքական ակումբի մասնակիցները ունեցան դասընթաց հետազոտություն իրականացնելու և քաղաքականության ծրագիր (policy proposal) մշակելու վերաբերյալ, որը վարում էր ԵՊՀ դասախոս, գենդերային ուսումնասիրությունների փորձագետ՝ Անի Կոջոյանը։ Դասընթացից ստացված գիտելիքների շնորհիվ մասնակիցները հնարավորություն ունեցան իրականացնելու հետազոտություն և մշակելու քաղաքականության ծրագրեր, որոնք էլ ներկայացվեցին համապատասխան մարմիններին։

Հետազոտությունների թեմաները և առաջարկությունները կապված էին հեռուստաեթերում բռնության տեսարանների, ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստի, գյուղական համայնքներում կանանց զբաղվածության, ՀՀ գյուղատնտեսության մեջ գենդերային խնդիրների հետ։

Ուրախությամբ ենք փաստում, որ արված հետազոտությունները արժանացել են Աժ-ի ուշադրությանը և օգտագործվելու են օրենքի փոփոխությունների նախագծերի մշակման փուլերում։

 

    

 

Search

Follow us (AM)

Coming Events (AM)

No events found

© 2001-2016 Society Without Violence. All Rights Reserved.