Իրազեկվածության բարձրացման դասընթաց Շիրակի մարզում

Հոկտեմբերի 26-2-ը Շիրակի մարզի Արթիկ քաղաքում անցկացվեց երկօրյա դասընթաց «գենդերային հավասարություն և ընտանեկան բռնություն» թեմայով: Մասնակիցները թեմայով հետաքրքրված` տվյալ շրջանի երիտասարդ ուսանող աղջիկներ էին: Ուրախությամբ պետք է նշենք, որ սպասվածից ավելի շատերի մոտ հետաքրքրություն եղավ մասնակցելու դասընթացին:

      Դասընթացի առաջին օրը նվիրված էր գենդերային հավասարության թեմային, որը ներառում էր  ստեղծագործ խաղի միջոցով գենդեր հասկացության սամանում, խաղերի միջոցով գենդերային կարծրատիպերի և առասպելների վերհանում և քննարկում: Երկրորդ օրվա ընթացքում հիմնական շեշտադրումը եղել է ընտանեկան բռնության, դրա հիմնախնդիրների, փուլերի և հաղթահարման  թեմաների վրա: Դասընթացն  անցել է  ինտերակտիվ եղանակով `  գնահատելով  և հաշվի առնելով մասնակիցների կարծիքներն ու մտքերը:   Մասնակիցների կողմից լրացված նախնական և վերջնական գնահատման թերթիկները փաստում  աշխատանքի  արդյունավետության մասին, չնայած որ այն իրականացվել է շատ սեղմ ժամկետներում:

  Մասնակիցների  առաջարկներում հիմնականում շեշտադրվում էր նման թեմաներով դասընթացների շարունակականության ապահովումը: Դասընթացավարի կողմից առաջարկվեց նաև ֆեյսբուք սոցիալական  կայքում ստեղծել «Արթիկի ակտիվ երիտասարդ աղջիկներ»  խումբ,  որի միջոցով նրանց հետ կապը և նաև նրանց մասնակցությունը կապահովվի ՀԱԲ- ի հետագա գործունեություններում:

 

Search

Follow us (AM)

Coming Events (AM)

No events found

© 2001-2016 Society Without Violence. All Rights Reserved.