Արագ արձագանքման խումբ. հեղափոխություն կանանց իրավունքների պաշտպանության ոլորտում

Արագ արձագանքման խումբը (ԱԱԽ) Հասարակություն Առանց Բռնության ՀԿ-ի նոր նախաձեռնությունն է, որը Հայաստանում տեղի ունեցող բռնության դեպքերի արագ արձագանքման շատ օպտիմալ միջոց կլինի: Արագ Արձագանքման Խումբը շատ յուրօրինակ աշխատանքային թիմ է, որը կբացահայտի գենդերային հիմքով բռնության դեպքերը, կիրականացնի հետաքննություն և զոհին կտրամադրի սոցիալական և իրավաբանական աջակցություն:

Այսպիսի ծրագիր ունենալու գաղափարը ծնվել է ՀԱԲ ՀԿ-ի` առանց կանանց նկատմամբ բռնության հասարակություն ունենալու տեսլականի հիման վրա:

Այս ծրագրի նպատակն է ընտանեկան բռնության ենթարկվող կանանց ձայները լսելի դարձնելը և նրանց ստիպելը զգալ, որ նրանք պաշտպանված են և միայնակ չեն: Հետևաբար, սա կօգնի բացահայտելու կանանց դեմ բռնության դեպքեր և պատժելու ոճրագործներին, որն էլ իր հերթին կնպաստի Հայաստանում գենդերային հիմքով բռնության նվազմանը:

ՀԱԲ-ը պատրաստվում է նաև հատուկ կայք ունենալ, որը բոլորին հնարավորություն կընձեռի ցանկացած վայրից հաղորդելու գենդերային հիմքով բռնության դեպքերի մասին, որպեսզի ԱԱԽ-ն կարողանա հետազոտել դեպքը և անհրաժեշտության դեպքում արձագանքել, ինչպես նաև հետագա աջակցություն տրամադրել:

Մենք հույս ունենք հասնել մաքսիմալ արդյունքի և ակնկալում ենք համագործակցել հասարակության հետ գենդերային հիմքով բռնության դեպքերի մասին տեղեկությունների հավաքագրման նպատակով:

 

Search

Follow us (AM)

Coming Events (AM)

No events found

© 2001-2016 Society Without Violence. All Rights Reserved.