Էջ 1, 2-ից

Մեր հաջորդ միջոցառումն է


Notice: Trying to get property of non-object in /home/swvam/public_html/modules/mod_dpcalendar_counter/mod_dpcalendar_counter.php on line 81

Կանայք կարող են առաջնորդել զարգացումները իրենց համայնքներում

Կանանց դերը փոքր քաղաքային և գյուղական համայնքներում սահմանափակված է կենցաղային պարտականությունների կատարմամբ։ Իրականում, երբ մենք խոսում ենք հասարակության մեջ կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հնարավորությունների մասին, չպետք է աչքաթող անենք հավասար զբաղվածության հնարավորությունների մասին։ Հայաստանում կանայք միջինում վաստակում են ավելի քիչ, քան տղամարդկանց 66 տոկոսը։

Կանայք ունեն իրենց սեփական գաղափարները զարգացնելու և դրանք կյանքի կոչելու ներուժն՝ ինչով և նպաստում են զարգացած և ներգրաված հասարակություն հասկացության կայացմանը։

Կարևորելով կանանց տնտեսական ազատականացումը` «Հասարակություն առանց բռնության» ՀԿ-ն փորձում է գործնականում ցույց տալ դրա հնարավորությունը։ Համայնքներում պետք է լինեն կանայք, ովքեր իրենց օրինակով կոգեշնչեն մյուսներին, ցույց կտան այն հնարավորությունները, որոնք կան։

Կազմակերպությունը մտադիր է տարբեր համայնքներում կանանց տնտեսապես ազատականացման նախաձեռնությամբ հանդես գալ, որի նպատակը ոչ թե կանաց ֆինանսապես օժանդակելն է, այլ հզորացնելը, որ նրանք հավատան իրենց ուժերին և նախաձեռնեն տարբեր ձեռներեցություններ։

Առաջին կինն ում օրինակով ցանկանում ենք փոփոխություն բերել իր համայնքում, դա Աննան է, ով իր ընտանիքի հետ բնակվում է Ճամբարակում։

Մի շարք միջոցառումների ընթացքում ֆոնդհայթայթման աշխատանքների արդյունքում հավաքված գումարով կարի մեքենա և անհրաժեշտ իրեր ենք գնել Աննայի համար։

Շուտով համայնքում շատերը կտեսնեն Աննայի կարած տարբեր հագուստները, իրերը։ Եթե դուք էլ ունեք դերձակի կարիք, դիմե՛ք Աննային ։)

 

 

Search

Follow us (AM)

Coming Events (AM)

No events found

© 2001-2016 Society Without Violence. All Rights Reserved.