Նելլի Ղուշունցի հետ Հասարակություն առանց բռնության ՀԿ-ի համագործակցությունը սկսվել է դեռևս 2013թ-ին։ Առաջին հանդիպմանը Նելլին հանդես է եկել որպես դասընթացի մասնակից, իսկ այսօր որպես մեր գործընկեր՝ փորձագետ/դասընթացավար։ Ստորև կարող եք տեսնել Նելլիի նամակը իր անցած ճանապարհի մասին և թե ինչպես է Նելլին հասել իր ընտանիքում՝ համեմատաբար խիստ չընդգծված գենդերային դերերի ընկալմանը։
Ես ընտանիքի երկրորդ աղջիկն եմ: Պատմում են, որ երբ ես ծնվել եմ հայրս բարկությունից, որ երկրորդ աղջիկն է ունեցել, շապիկն է պատռել, մայրս էլ արցունքն աչքերին ասել է. «Աղջիկ է հերիք չէ, գեշ էլ է»: Պատմում են նաև, որ մայրս մի անգամ ինձ թողնում է հորս տատի մոտ, ինքը գնում հարսանիք, էս տատին հորս առաջարկում է ինձ «փուրսվեր» (բերանքսիվար) դնել ու իմ «հարցը լուծել»: Հայրս այդ մի քանի օրերին այնպես էր կապվել հետս, որ տատի վրա բարկացել է:
Այսպիսի միջավայրում եմ մեծացել, միջավայր, որտեղ տան տղան, եթե ջուր է ուզում, աղջիկները պարտավոր են վազելով եղբոր համար ջուր բերել, աղջիկները պետք է քիչ ուտեն, երբ հայրիկի ընկերներն են հաց ուտում, պետք է աղջիկները չմոտենան սեղանին: Մի խոսքով, այդ ամենը շատ բնական էր ինձ համար և, բնականաբար, այդ դաստիարակությամբ, բավականին սահմանափակումներով և ի սկզբանե ենթակա դերով ընտանիք կազմեցի: Ինձ համար շատ բնական էր, որ աշխատանքից հետո տուն գալով ամուսինս պետք է պառկի բազմոցին հեռուստացույց դիտի, հանգստանա, իսկ ես ընթրիք պատրաստեմ,զուգահեռ երեխաների դասերը պատրաստելուն օգնեմ ու մինչև կեսգիշեր տնային գործերով զբաղվեմ…Նորից եմ կրկնում, շատ բնական էր, մինչև որ գենդերային թեմաներով մի քանի դասընթացների մասնակցեցի: Ինչպես ասում են՝ աչքերս կամաց-կամաց սկսեցին բացվել,սկսեցի նյարդայնանալ տնային գործերում անհավասար դերեր նկատելով, նյարդայնանում էի, բայց որևէ քայլ չէի ձեռնարկում ինչ-որ փոփոխությունների հասնելու համար:
2018թ. փետրվարին «Հասարակություն առանց բռնության» ՀԿ-ի կողմից կազմակերպված դասընթացին էի մասնակցում, խմբային աշխատանքներ էին կազմակերպվել: Մեր խմբում կար 7 կին և մեկ տղամարդ: Քննարկումների ժամանակ մյուս 6 կանայք հլու-հնազանդ սպասում էին, թե այս կամ այն հարցի վերաբերյալ ինչ վերջնական և հեղինակավոր կարծիք կհայտնի այդ միակ տղամարդը: Դա ինձ բավականին զայրացրեց, ես փորձեցի իմ կարծիքը առաջ քաշել: Հետքարքիրն այն էր, որ իմ համառությունից հետո այդ տղամարդը, որն ի սկզբանե դիմադրում և անտեսում էր իմ կարծիքը, կամաց-կամաց սկսեց լսել ինձ և ընդունել, իսկ կանայք այդպես էլ շարունակեցին հենվել այդ միակ տղամարդու կարծիքին: Ես հասկացա, որ մեր հասարակությունում կանայք իրենք են իրենց ենթակա դեր վերապահում և պետք է բավականին աշխատանքներ իրականացնել հենց կանանց շրջանում, որպեսզի իրենք կարողանան դուրս գալ կարծրատիպային մտածողությունից:
Ի ուրախություն ինձ, այդ դասընթացի ավարտին գենդերային թեմայով դասընթաց վարելու հրավեր ստացա «Հասարակություն առանց բռնության» ՀԿ-ի կողմից: Ես ավելի խորությամբ և լրջությամբ սկսեցի ուսումնասիրել թեման: Շատ հետաքրքիր անցավ դասընթացը: Հիշում եմ, թե ինչ բուռն քննարկումներ ծավալվեցին «Աջլի՞կ, թե՞ ձախլիկ» վարժությունը կատարելիս: Հետդասընթացային գնահատման թերթիկները փաստեցին, որ բավականին արդյունավետ էր ստացվել այդ դասընթացը: Ինչևէ, զարգացման նման փուլեր անցնելուց հետո, այսօր կարող եմ ասել, որ ես իմ միջավայրում այն քիչ կանանցից եմ, որոնց ընտանիքում համեմատաբար խիստ ընդգծված չեն գենդերային դերերը, ես առանձին իմ բյուջեն և այն ինքնուրույն տնօրինելու իրավունքն ունեմ (որը նախկինում չունեի), ամուսինս ժամանակ առ ժամանակ մասնակցում է երեխաների կրթության կազմակերպմանը:
Սակայն այս ձեռքբերումներս շատ չնչին են, քանի որ ապրում եմ մի միջավայրում, որտեղ դեռևս խիստ ընդգծված է գենդերային անհավասարությունը: Դեռևս ծնողական ժողովներին մասնակցում են միայն մայրիկները, հայրիկները շատ հազվադեպ են դպրոց մտնում, դեռևս շատ ընտանիքներում փող աշխատելը համարվում է հայրիկի գործը, իսկ ճաշ եփելը՝ մայրիկի: Բավական աշխատանք կա կատարելու. դասագրքերը պետք է վերանայվեն և գենդերային կարծրատիպեր պարունակող նյութերը հանվեն, ուսուցիչների շրջանում պետք է իրազեկման աշխատանքեր իրականացվեն, որպեսզի նրանք վերանայեն իրենց տեսակետները, որովհետև կարծրատիպեր տարածող ամենաակտիվ օղակն են, հասարակության տարբեր շերտերի համար անընդհատ և շարունակաբար դասընթացներ պետք է անցկացվեն, նախ գենդերա-զգայուն հասարակություն դարձնելու, այնուհետև հավասարություն ստեղծելու ուղղությամբ:
Ճիշտ է, շատ անելիքներ կան, բայց սայլը արդեն տեղից շարժվել է, իսկ դա հուսադրող է. այն հաջողությամբ կհասնի իր վերջնակետին:
Հ․Գ․
Վերջերս դուստր եմ ունեցել: Հայրս առաջին անգամ գրկելով բալիկիս ասաց . «Տեսնես երբ ես մեծանալու, որ պապիկի համար ճաշ պատրաստես», իսկ տեսակցողներից շատերը տղաներիս ասում էին «շուտով ձեր քույիկը կմեծանա ու ձեզ համար կոֆե կեփի, էս կանի, էն կանի»: Երեկ էլ տեսնում եմ մեծ տղաս քրոջը սիրելով երգում է. «Թագվորի մեր դուրս արի … լվացք անող եմ բերել»: Առայժմ ստացել ենք միայն գենդերային խտրականություն պարունակող բարեմաղթանքներ ու, ցավոք, նման միջավայրում գենդերային կարծրատիպերով անձ է ձևավորվում: Ես հնարավորություններիս առավելագույնով փորձում եմ վերահսկել իրավիճակը, բայց…
Անհրաժեշտ է այս ուղղությամբ ավելի ակտիվացնել գործունեությունը:
Հարգանքով՝
Նելլի Ղուշունց
Society Without Violence NGO
Society Without Violence NGO (SWV) is a women’s rights defender organization founded in 2001. Since its establishment the organization is implementing projects focusing on women’s empowerment, awareness raising, promotion of social activism and leadership skills among women. Our mission is to contribute to women’s participation in the socio-economic and political life of Armenia.
Since 2004 SWV has been working with Kvinna Till Kvinna (KTK) Swedish Foundation that promotes women’s rights in more than 20 countries and during the recent years the partnership has been focused on contributing to the establishment of gender sensitive educational system in Armenia. The evaluation of the previous projects revealed that teachers and students do not fully succeed at internalizing gender knowledge within short training sessions. To tackle this gap SWV launches a new project “Enabling accessible and sustained gender education in Armenia(n)” with the financial support of KTK. The main objective of the project is to develop and construct gender education courses with the aim to create online academic platform on gender studies.
Within the framework of the above presented project, SWV announces a call for experts in women and gender studies.
Experts fulfilling the competence requirements listed below are invited to submit their applications.
Required qualifications
-
Advanced university degree in gender and women studies, social sciences, development studies or any related discipline;
-
A minimum of 3 years of relevant working experience in gender/women studies at national and/or international level, including a minimum of two years of academic research background;
-
Familiarity with policy, legal, regulatory frameworks in relevant fields and good understanding of the context;
-
Professional fluency in English and Armenian with excellent writing and oral skills;
-
Excellent interpersonal and analytical skills;
-
Proven ability to work as a member of a team consisting of both local and international experts;
-
Demonstrated awareness on gender matters and sensitivity.
Responsibilities and key results expected
-
To conduct extensive research on gender and women’s studies and subsequently develop and design educational materials;
-
To participate in meetings with beneficiaries and stakeholders (round table discussions);
-
To adapt educational material on women and gender related topics to the Armenian context;
-
To develop and design the outline and the syllabus of an academic course.
Terms and conditions
The experts will be paid highly competitive salary. In addition, travel costs and daily subsistence allowance for attending meetings or undertaking research assignments will be paid. The period of consultancy is one year (with the possible extension).
How to apply
All interested and qualified applicants are requested to submit a CV, a letter of interest and a research paper (maximum of 10 pages) in English by April 10 to Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։. Successful candidates would be contacted further for an interview.