Հիմնադրման օրվանից կարևորելով կրթության դերը գենդերային հավասարության հաստատման հարցում՝ հաշվի առնելով մեր փորձառությունը այս ոլորտում Հասարակություն առանց բռնության (ՀԱԲ) ՀԿ-ը ակտիվորեն ներգրավված է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (ԿԳՄՍՆ) կողմից նախաձեռնված հանրակրթության պետական չափորոշչի և առարկայական չափորոշիչների նախագծերով առաջարկվող փոփոխությունների գործընթացում։
ՀԱԲ -ը իր գործունեության 19 տարիների ընթացքում, մեծ ներդրումն է ունեցել զարգացած և ժողովրդավար հասարակության ձևավորման գործում՝ գործունեության հիմնաքար դարձնելով կրթությունը։ ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետ սերտ համագործակցությամբ արդյունավետ աշխատանք է իրականացվել հետևյալ հիմնական ուղղություններով․
- Գենդերային քաղաքականության հետ կապված տարբեր ռազմավարական ծրագրերի և նախագծերի արդյունավետություն մշտադիտարկում
- Դասագրքերի վերլուծություն գենդերազգայնության տեսանկյունից
- Ուսուցիչների վերապատրաստումներ՝ գենդերազգայնությունը բարձրացնելու նպատակով։
- «Կին և տղամարդ՝ տարբեր, բայց հավասար» տեսական ու գործնական ուսումնաօժանդակ ուղեցույցի տպագրում. 2016թ․ դրությամբ ուղեցույցները բաժանվել են Հայաստանի հիմնական ու ավագ 1358 դպրոցի ուսուցիչներին։
- Գենդերային բաղադրիչի ներառումը «Հասարակագիտություն» առարկայի մեջ։
Ներկայումս կազմակերպությունը հանդիսանում է ՀՀ ԿԳՄՍՆ նախարարին կից հանրային խորհրդի անդամ։
ՀԱԲ-ը՝ հենվելով իր երկարամյա փորձի վրա, դիտարկումներն ու առաջարկությունները ներկայացրել է հանրակրթական պետական չափորոշիչների՝ մասնավորապես միջնակարգ կրթության շրջանավարտի ակնկալվող կարողունակությունների և հանրակրթական միջնակարգ, տարրական, հիմնական ծրագրի շրջանավարտի ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքների վերաբերյալ, ինչպես նաև «Հասարակագիտություն» և «Ես և շրջական աշխարհը» առարկաներից։
Հիմնվելով՝ գենդերային քաղաքականության իրականացման 2019-2023 թվականների ռազմավարական ծրագրի, ինչպես նաև դպրոցներում տղաների և աղջիկների միջև առկա գենդերային կարծրատիպերի, գենդերային հիմքով խտրականության և անհավասարության հաղթահարման պահանջի վրա, ՀԱԲ-ը առաջարկում է գենդերային բաղադրիչի ներառում հանրակրթական պետական չափորոշիչում և նշված առարկայական ծրագրերում։
Կարևորում ենք կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների, գենդերային հավասարության կոնցեպտի ներակայացումը։ Այս շրջանակներում անհրաժեշտ է պարզաբանել գենդեր հասկացությունը, գենդեր և սեռ եզրույթների տարբերությունները, խթանել գենդերազգայուն վերաբերմունքի ձևավորմանը, անդրադառնալ գենդերային հիմանխնդիրներին, գենդերային կարծրատիպերին, խտրականությանը և դրանց հետևանքներին։ Անհրաժեշտ է աշակերներին ծանոթացնել սեքսիզմի նշանակության և դրա դրսևորումների հետ և որ ամենակարևորն է՝ դրա հետևանքներին։
Որոշ հետազոտություններ փաստում են, որ գենդերային անհավասարությանն առնչվող հարցերի հիմքում էապես ընկած են դեռևս վաղ տարիքում երեխաների մոտ ձևավորվող գենդերային կարծրատիպերը, որոնք հանգեցնում են կանանց և տղամարդկանց եկամուտների միջև խզվածքի, կանանց ցածր ներկայացվածության քաղաքականության մեջ, գենդերային հիմքով խտրականության և բռնության, ընտանեկան բռնության բարձր մակարդակի կանանց շրջանում և այլն։ Հետևաբար, գենդերային կարծրատիպերի հաղթահարումը հենց հանրակրթական հաստատություններից սկսած ավելի քան հրատապ է և պատասխանատու։
Մենք շնորհակալ ենք փորձագիտական խմբերին իրենց ջանքերի համար` որակական փոփոխություններ բերելու կրթական համակարգ։
Գտնում ենք, որ էական արդյունքների հասնելու համար անհրաժեշտ պայման է մասնագիտական դիտարկումների ու առաջարկների ներառումը հանրակրթական և առարկայական չափորոշիչների ծրագրերում։ Մենք շարունակելու ենք մշտադիտարկել նախագծերի մշակման ընթացքը, օժանդակել և համագործակցել ցանկալի արդյունք ապահովելու համար։
Take action («Գործիր») կանանց քաղաքական ակումբի մասնակիցները սեպտեմբերի 28-ին Երևանում հնարավորություն ունեցան հյուրընկալելու հայտնի կին քաղաքական գործիչների՝ ԱՍՀՆ նախարարի խորհրդական Օլյա Ազատյանին և ԱԺ պատգամավոր Մարիա Կարապետյանին։ Հանդիպման թեման էր «Կանանց ներգրավվածությունը կառավարման ոլորտում և որոշումների կայացման մակարդակում․ հնարավորություններ և խոչընդոտներ», որի շուրջ մասնակիցները ակտիվ և բովանդակալից քննարկումներ ունեցան բանախոսների հետ։
Հաջորդ օրը Take action կանանց քաղաքական ակումբի մասնակիցները ունեցան դասընթաց հետազոտություն իրականացնելու և քաղաքականության ծրագիր (policy proposal) մշակելու վերաբերյալ, որը վարում էր ԵՊՀ դասախոս, գենդերային ուսումնասիրությունների փորձագետ՝ Անի Կոջոյանը։ Դասընթացից ստացված գիտելիքների շնորհիվ մասնակիցները հնարավորություն ունեցան իրականացնելու հետազոտություն և մշակելու քաղաքականության ծրագրեր, որոնք էլ ներկայացվեցին համապատասխան մարմիններին։
Հետազոտությունների թեմաները և առաջարկությունները կապված էին հեռուստաեթերում բռնության տեսարանների, ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստի, գյուղական համայնքներում կանանց զբաղվածության, ՀՀ գյուղատնտեսության մեջ գենդերային խնդիրների հետ։
Ուրախությամբ ենք փաստում, որ արված հետազոտությունները արժանացել են Աժ-ի ուշադրությանը և օգտագործվելու են օրենքի փոփոխությունների նախագծերի մշակման փուլերում։