Լուսինեն մասնագիտացած է հանրային քաղաքականության եւ զարգացման ոլորտում՝ Քաղաքագիտության եւ միջազգային հարաբերությունների մագիստրոսի կոչումը ստացել է Հայաստանի Ամերիկյան Համալսարանից: Նրա աշխատանքը եւ հետազոտական փորձը պետական քաղաքականության տիրույթում ձեւավորել են իր ինքնությունը` որպես կանանց իրավունքների եւ գենդերային հավասարության պաշտպան: Նա ներգրավված է եղել գենդերային բազմաթիվ ուսումնասիրություններում, ինչպիսիքն են կանանց սահմանափակ դիրքերն քաղաքականությունում և ընդհանուր առմամբ աշխատաշուկայում, կարծրատիպերը, կանանց իրավունքների խախտումը, սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումը եւ այլն: Լուսինեն ֆեմինիստ ակտիվիստ է եւ այժմ զբաղեցնում է կազմակերպության ծրագրերի ղեկավարի պաշտոնը Հասարակություն Առանց Բռնության ՀԿ-ում:
- Խառը
- Այցեր՝ 9329