Մեր մասին

Կազմակերպության տեսլականը

“Հասարակություն Առանց Բռնության” ՀԿ-ի տեսլականն է առանց բռնության քաղաքացիական հասարակություն ունենալը, հասարակություն, որտեղ պետությունը կկառավարեն ժողովրդավարական արժեքները կրող անձիք, մարդիկ, ովքեր հարգում են գենդերային հավասարության գաղափարախոսությունը և աջակցում դրա հաստատմանը, հասարակություն, որտեղ կանանց հանդեպ բռնությունը տեղ չունի:

Կազմակերպության առաքելությունը

Կազմակերպության անդամների առաքելությունն է կիսել իրենց գիտելիքները, փորձը և հմտությունները մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում, երիտասարդ կանանց ու աղջիկներին կրթել ու ներշնչել` լինելու ակտիվ երկրի քաղաքակական, սոցիալական, մշակույթային կյանքում, քաջալերել նրանց դառնալու առաջնորդներ, կին իրավապաշտպաններ:

Կազմակերպության պատմությունը

Կազմակերպությունը հիմնադրվել է 2001թ-ին: Հիմնադրման օրվանից կազմակերպությունն իրականացնում է ծրագրեր` ուղղված հատկապես մարզերի երիտասարդ կանանց շահերի պաշտպանությանը, նրանց իրազեկության բարձրացմանը, հասարակական ակտիվության խթանմանը, լիդերի հմտությունների զարգացմանը, ինչպես նաև կին իրավապաշտպանների ինստիտուտի կայացմանը:

 

 

Կազմակերպության արժեքները

 Գենդերային հավասարություն

 Կրթություն և իրազեկվածություն

 Հակախտրականություն

 Ո՛չ բռնությանը

 Մարդու իրավունքների պաշտպանություն և դրանց նկատմամբ հարգանք

 Խաղաղություն և անվտանգություն

 Թափանցիկություն և հաշվետվողականություն

 Ներգրավվածություն և հավասար մասնակցություն

 Հավասարություն և սոցիալական արդարություն

Search

Հետևեք մեզ

Մոտակա միջոցառումներ

No events found

© 2001-2016 Society Without Violence. All Rights Reserved.