Ծրագրի անվանում՝ Մարդու իրավունքների խախտումների դեմ պայքար Հարավային Կովկասում և Ռուսաստանում
Ֆինանսավրող՝ ԻԼԳԱ Եվրոպա
Ժամանակահատված՝ 2016-2018
«Մարդու իրավունքների խախտումների դեմ պայքար Հարավային Կովկասում և Ռուսաստանում» ծրագիրը, որը իրականացվում է ԻԼԳԱ Եվրոպայի հետ համատեղ, նպատակ ունի զարգացնելու 9 հասարակական կազմակերպությունների կարողություները, որոնք պաշտպանում են խոցելի խմբերի իրավունքները:
Ծրագրի հիմնական նպատակն է զարգացնել Հարավային Կովկասում և Ռուսաստանում գործող ՀԿ-ների ֆինանսական և կառավարման հմտությունները մոնիտորինգի, փաստաթղթավորման, ադվոկացիոն աշխատանքների, լուսաբանման և իրազեկման բարձրացման ոլորտներում, որպեսզի մշակվեն և իրականացվեն աշխատանքներ, որոնք կնպաստեն խոցելի խմբերի իրավունքների պաշտպանությանը:
Ծրագիրը խոցելի խմբերի անդամների նկատմամբ ատելության խոսքը և անհանդուրժողականւթյունը նվազեցնելու, համայնքի անդամներին զորակցելու և բազմազան խմբերի միջև համագործակցությունը ու սոլիդարությունը խթանելու նպատակ ունի:
Այս ծրագրի շրջանակներում Հասարակություն առանց բռնության ՀԿ-ն կազմակերպում է հետազոտություններ, դասընթացներ և իրազեկման բարձրացման միջոցառումներ առողջապահության և կրթության ոլորտում խտրականության և բուլինգի դրսևորումների և ձևերի մասին: