Սիրելի հայրենակիցներ,

Մենք՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներս, կիսելով մեր ժողովրդի  խորին ցավն ու ցասումը, կոչ ենք անում հանրությանը այնուամենայնիվ չկորցնել սառը դատելու կարողությունը, չտրվել սադրանքների և այս ծանր իրավիճակում չթերագնահատել միասնական լինելու կարևորությունը։

Բոլորիս պատած վիշտն ու արդարացի ցավը չպետք է մթագնի առողջ բանականությունը։ Չսատարելով որևէ քաղաքական ուժի՝ դատապարտում ենք  նախորդ օրերին տեղի ունեցած բռնության անընդունելի դեպքերը, կոչ ենք անում զերծ մնալ որոշ շրջանակների խաբեության ծուղակն ընկնելուց և պահանջները ներկայացնել ոչ բռնի և օրինական ճանապարհով։ Որևէ իրավիճակում արդարացված չէ բռնության կիրառումը և ռազմական դրության պայմաններում քաղաքական ճգնաժամի հրահրումը։ Արդեն իսկ տեղի ունեցածը՝ ՀՀ ԱԺ նախագահին ծեծի ենթարկելը, Կառավարության և Ազգային Ժողովի շենքերում վայրագությունների իրականացումը, կառավարական առանձնատան, Ազատություն ռադիոկայանի և ԲՀՀ-Հայաստանի գրասենյակների վրա հարձակումները, հավաքների ժամանակ բռնության կոչեր հնչեցնելը խորապես մերժելի և դատապարտելի է։

Որոշ քաղաքական ուժեր, ակնհայտորեն օգտագործում են հասարակության հոգեբանական  վիճակը՝ իշխանության զավթման համար հող նախապատրաստելու նպատակով։ Այս պարագայում կարևոր է չկորցնել զգոնությունը, քաջ գիտակցել , թե ինչ հետագիծ ունեն այս պահին ակտիվություն ցուցաբերող տարբեր կուսակցությունները և անձինք։ Ուշագրավ է, որ վերջիններս հայտարարում են, թե այնուամենայնիվ հնարավոր է հետ կանգնել ստորագրված եռակողմ հայտարարությունից և շրջել իրավիճակը, սակայն չեն առաջարկում որևէ առարկայական այլընտրանքային լուծում կամ բերում քիչ թե շատ ռացիոնալ փաստարկներ։  

Հասարակությունը աներկբա իրավունք ունի բողոքի ձայն բարձրացնելու, իշխանությանը պատասխանատվության կանչելու, արդարացի պահանջներ ներկայացնելու, սակայն դա պետք է արվի բացառապես ՀՀ Սահմանադրության և օրինականության շրջանակներում։ Ցանկացած իշխանափոխություն Հայաստանի Հանրապետությունում կարող է տեղի ունենալ միմիայն սահմանադրական կարգով, ազատ և արդար ընտրությունների միջոցով։ Այս փուլում երկիրն ապակայունացնելու և  հեղաշրջման ուղիով տանելու ամեն փորձ կարող է վտանգել մեր երկրի անվտանգությունը, ընդhուպ մինչև Հայաստանի Հանրապետության բուն գոյությունը։ 

Ստեղծված բարդագույն  իրավիճակում յուրաքանչյուրս մեր տեղում ու մեր ներուժի չափով պետք է աջակցի Հայաստանում ու Արցախում օր առաջ իրավիճակի կայունացմանն ու բարելավմանը՝ առողջապահական, սոցիալական, կրթական և տնտեսական և այլ հրատապ խնդիրների լուծմանը՝ հանուն պատերազմը վերապրածների և բոլորիս անվտանգության։ Հավատացած ենք, որ առկա ճգնաժամի  հաղթահարման միակ ճանապարհը ծառացած խնդիրների լուծումն է սահմանադրական և օրինական ճանապարհով, բռնության և ապակայունացման իսպառ բացառմամբ։

 

Հանուն հավասար իրավունքների ՀԿ

Քաղաքական երկխոսություն ՀԿ

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոն

Խտրականության դեմ պայքարի ու հանուն հավասարության կոալիցիա 

Հասարակություն առանց բռնության ՀԿ

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի հայկական կոմիտե

Հանրային լրագրության ակումբ

Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ

Փինք իրավապաշտպան ՀԿ

Կանանց աջակցման կենտրոն ՀԿ

Մշակութային և սոցիալական նարատիվների լաբորատորիա ՀԿ

Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա

Իզաբելլա Սարգսյան, կրոնագետ

Անահիտ Սիմոնյան, իրավապաշտպան, հետազոտող

Ալեքսանդր Մարտիրոսյան, հաղորդակցության և մեդիա մասնագետ

Ստելլա Չանդիրյան, իրավաբան

Վարդինե Գրիգորյան, հանրային կառավարման մասնագետ

Տաթևիկ Ղարիբյան, իրավաբան

Նիկոլայ Հովհաննիսյան, իրավաբան
 

 

Մենք, քաղաքացիական հասարակության ներքոստորագրյալ կազմակերպություններս, դատապարտում ենք ադրբեջանական ռեժիմի ագրեսիան ընդդեմ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (Արցախի) և Հայաստանի Հանրապետության խաղաղ բնակչության, և արտահայտում ենք մեր մտահոգությունը երեխաների կյանքի, կրթության և անվտանգ միջավայրում ապրելու իրավունքի շարունակական խախտումների կապակցությամբ:

Հիմնվելով ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) մանդատի վրա, այն է՝ «երաշխավորել բոլոր երեխաների իրավունքներն ամենուր», որում հռչակվում են յուրաքանչյուր երեխայի նկատմամբ կիրառելի համամարդկային և անքակտելի իրավունքներ, ցանկանում ենք կոչ անել ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամին քայլեր ձեռնարկել և դատապարտել այն բռնությունը, որը սանձազերծվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (Արցախի) և Հայաստանի Հանրապետության երեխաների դեմ:

ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը (ՅՈՒՆԻՍԵՖ) պետք է կոչ անի Ադրբեջանի կառավարությանը դադարեցնել մարտական գործողություններն ընդդեմ երեխաների և քաղաքացիական բնակչության, ինչպես նաև՝ հավատարիմ մնալ երեխայի կյանքի անշեղելի իրավունքի պաշտպանությանը և լիարժեքորեն հարգել միջազգային մարդասիրական իրավունքը:

Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում սկսեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (Արցախ, ԼՂՀ) ողջ սահմանի երկայնքով: Առաջին իսկ օրվանից Ադրբեջանն օգտագործում է ծանր և հեռահար հրթիռներ և ավիացիա քաղաքացիական բնակչության դեմ: Հոկտեմբերի 16-ի դրությամբ մարմնական վնասվածք է ստացել ընդհանուր առմամբ 115 մարդ, որից 95 անձ ստացել է լուրջ վնասվածքներ: Սպանվել է ընդհանուր 36 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 9-ամյա աղջնակ, ով սպանվել է իր տան բակում, իսկ նրա երկու տարեկան եղբայրը ծանր մարմնական վնասվածքներ է ստացել: Հոկտեմբերի 10-ին՝ հրադադար հայտարարելուց հետո, ադրբեջանական դիվերսիոն խումբը կատարել է Հադրութ քաղաքի բնակիչների սպանություններ: Ինչպես հայտնում է Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը, նրանց թվում եղել են երկու քաղաքացիական անձինք՝ մայր և նրա հաշմանդամություն ունեցող որդին, ովքեր սպանվել են իրենց տան մեջ:

Ադրբեջանական զինված ուժերն օգտագործում են կասետային զինամթերք, որն արգելված է միջազգային մարդասիրական իրավունքի նորմերով: Ինչպես հայտնի է, կասետային զինամթերքը սարսափելի ազդեցություն է ունենում երեխաների վրա: Ինչպես ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի հետազոտությունն է ցույց տվել, կասետային ռումբերից տուժողների մոտ 40 տոկոսը երեխաներ են, ովքեր սպանվում կամ մարմնական վնասվածք են ստանում անմիջական մարտական գործողությունների ավարտից երկար ժամանակ անց: Կասետային զինամթերքի ռիսկն հատկապես մեծ է երեխաների համար, քանի որ դրանք չափսերով փոքր են և փայլուն և դրանով իսկ հետաքրքրասիրություն են առաջացնում երեխաների մոտ: Ադրբեջանի կողմից կիրառվող հաջորդ մեթոդը խաղաղ բնակչության թիրախային և պարբերական ահաբեկումն է անօդաչու թռչող սարքերի/դրոնների միջոցով: Դրանց կիրառությունը քաղաքացիական անձանց բնակության վայրերում վերստին ապացուցում է, որ Ադրբեջանը դիտավորյալ է թիրախավորում խաղաղ բնակչությանը: Հոկտեմբերի 14-ին, ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս-Սոթք համայնքում Ադրբեջանի զինված ուժերի կողմից անօդաչու թռչող սարքերով կատարված այդօրինակ թիրախային հարձակման հետևանքով վիրավորվել է 14-ամյա տղա, ով գնում էր դաշտ՝ կարտոֆիլ հավաքելու: Հոկտեմբերի 19-ին Ադրբեջանի անօդաչու թռչող սարքերը կրկին անգամ թիրախավորեցին ՀՀ Գեղարքունիքի մարզը՝ այս անգամ վնաս պատճառելով Սոթք և Կութ համայնքների միջնակարգ դպրոցներին՝ կոտրելով պատուհանները և վնասելով դպրոցների շենքերի պատերը: Կորոնավիրուսի համավարակի պատճառով դպրոցներում ներկայումս արձակուրդ է, և հարձակման պահին շենքերի ներսում երեխաներ չեն եղել: Այնուամենայնիվ, ներսում էին վարչական աշխատողները, ովքեր, բարեբախտաբար, կարողացել են խուսափել վտանգից:

Այն երեխաները, ովքեր մինչ օրս Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (Արցախի) գյուղական և քաղաքային բնակավայրերում են, ոչ միայն զրկված են կրթության իրավունքից, այլ նաև  մշտապես ապրում են մահվան վախի պայմաններում, անգամ երբ ապաստարաններում են: Ռազմական ագրեսիայի հետևանքով վնասվել է ավելի քան 10 դպրոցի, ինչպես նաև մի քանի մանկապարտեզի հիմնական և օժանդակ շինություն: Հայաստանի Հանրապետության Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության տվյալներով՝ հարձակումների հետևանքով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (Արցախ) 24,000 երեխա զրկված է կրթություն ստանալու և դպրոց հաճախելու որևէ հնարավորությունից: Դրանից զատ, Հայաստանի Հանրապետության 119 սահմանամերձ համայնքներում բնակվող ավելի քան 10,815 երեխա կյանքի համար վտանգավոր պայմանների պատաճռով զրկված է դպրոց և մանկապարտեզ հաճախելու հնարավորությունից:

Ռազմական հարձակումներին զուգահեռ,  քանի դեռ աշխարհի ժողովուրդները պայքարում են մահաբեր ԿՈՎԻԴ-19 վիրուսի դեմ՝ դժվարությամբ դիմակայելով առաջ եկած դժվարություններին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (Արցախ) նկուղներում և այլ ապաստարաններում մնացած մարդիկ չունեն սոցիալական հեռավորությունը պահպանելու որևէ հնարավորություն, որը նրանց թույլ կտար խուսափել ԿՈՎԻԴ-19-ի տարածումից: Ավելին, նրանց համար սահմանափակ է խմելու ջրի և անհրաժեշտ սանիտարական պայմանների հասանելիությունը, ինչի պատճառով այդ իրավիճակն անհամեմատ ավելի վտանգավոր է դառնում:

Բազմաթիվ կառույցներ, պետությունների առաջնորդներ և միջազգային իրավապաշտպան կազմակերպություններ չեզոք դիրքորոշում են հայտնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (Արցախ) և Հայաստանի խաղաղ բնակչության նկատմամբ տեղի ունեցող այս շարունակական և անգութ հարձակումների առնչությամբ: 2020 թվականի հոկտեմբերի 9-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ն (Միավորված ազգերի կրթական, գիտական և մշակութային կազմակերպությունը) հայտարարություն տարածեց՝ կապված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում (Արցախ) տիրող իրավիճակի հետ, որում կոչ արեց զերծ մնալ երեխաների, ուսուցիչների, կրթական անձնակազմի կամ դպրոցների վրա ցանկացած հարձակումից կամ վնաս հասցնելուց և ապահովել կրթության իրավունքը՝ «Անվտանգ դպրոցների հռչակագրի» սկզբունքների հիման վրա և դրա ուղեցույցներին համահունչ: Նշված փաստաթղթերը սահմանափակում են դպրոցների և համալսարանների օգտագործումը ռազմական նպատակներով և հորդորում ուժեղացնել կրթության պաշտպանությունը հարձակումներից, ինչպես նաև ապահովել անվտանգ կրթության շարունակականությունը զինված ընդհարումների ժամանակ:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ մենք, ներքոստորագրյալ կազմակերպություններս, կոչ ենք անում ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամին (ՅՈՒՆԻՍԵՖ).

  • հավատարիմ մնալ իր մանդատին և աջակցել յուրաքանչյուր երեխայի կյանքի իրավունքի պաշտպանությանը՝ անկախ նրա բնակության վայրից և այդ վայրի միջազգային ճանաչումից,
  • դիտարկել և փաստաթղթավորմամբ արձանագրել երեխայի իրավունքների խախտման դեպքերը,
  • գնահատել երեխաների կարիքներն արտակարգ իրավիճակում մարդասիրական օգնություն ցուցաբերելու տեսանկյունից,
  • դատապարտել Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (Արցախ) և Հայաստանի Հանրապետության երեխաների դեմ սանձազերծված բռնությունը:

Հայտարարությունը ստորագրել են հետևյալ կազմակերպությունները.

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ
Իրավունքի զարգացման ու պաշտպանության հիմնադրամ
Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն
Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան
Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն
Հայաստանի Հելսինկյան կոմիտե
«Իրազեկ քաղաքացիների միավորում»
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ
Կրթության Ասպարեզ ՀԿ
«Համայնքային համախմբման եւ աջակցության կենտրոն» ՀԿ
Հանրային Լրագրության ակումբ
Գորիսի մամուլի ակումբ
«Հանուն հավասար իրավունքների» ՀԿ
«Ունիսոն» ՀԿ
«Իրավունքի զարգացման կենտրոն» ՀԿ
Կանանց աջակցման կենտրոն
«Մարդու իրավունքների եզդիական կենտրոն»
«Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ
«Փինք» իրավապաշտպան ՀԿ
«Խորան Արդ» ինտելեկտուալ կենտրոն ՀԿ
«Հանրային իրազեկման և մոնիտորինգի կենտրոն» ՀԿ
Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա
«Ազդեցիկ քաղաքացի» ՀԿ
«Սոցիալական արդարություն» ՀԿ
Կանանց իրավունքների տուն
«Տաթևիկ» ՀԿ
«Գյումրու առաջընթաց» ՔՀԶԿ ՀԿ
«Նոր Սերունդ» մարդասիրական ՀԿ
«Սպառողների աջակցման կենտրոն» ՀԿ
«Սի-Փի-Այ» մարդու իրավունքների հայկական կենտրոն
«Իրավունքի ուժ» իրավապաշտպան ՀԿ
Սպիտակի Հելսինկյան խումբ
«Հասարակություն Առանց Բռնության» ՀԿ
«Ագաթ» ՀԿ
«Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ
«Լայն հնարավորություններ» երիտասարդական ՀԿ
Սեռական Բռնության Ճգնաժամային Կենտրոն
Կանանց Ռեսուրսային Կենտրոն
«Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ
«Վստահություն» առողջապահական կազմակերպություն
Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոն
Կանանց Համերաշխության հիմնադրամ
«Շողեր միություն» սոցիալ-կրթական ՀԿ
«Շամս» մարդասիրական ՀԿ
«Արծվաբույն Զեյթուն» հայրենակցական միություն

2020 թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի բռնապետական ռեժիմը ծանր հրետանու, տանկերի և հրթիռների գործադրմամբ նախաձեռնեց լայնածավալ հարձակում Արցախի (Լեռնային Ղարաբաղի) շփման գծի ողջ երկայնքով:

Ռմբակոծվում են Արցախի քաղաքներն ու գյուղերը, այդ թվում Ստեփանակերտը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության սահմանը Վարդենիս քաղաքի ուղղությամբ։ Ադրբեջանը հստակ թիրախավորում է քաղաքացիական բնակչությանը՝ կոպտորեն խախտելով միջազգային մարդասիրական իրավունքը և բացարձակ անտեսելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հրադադարի կոչը՝ պայմանավորված Կովիդ-19 համավարակով։

Արցախում (Լեռնային Ղարաբաղում) զինծառայողների և քաղաքացիական անձանց շրջանում արդեն հարյուրից ավելի վիրավոր և տասնյակ զոհեր կա, այդ թվում առնվազն մեկ երեխա։

Այս հարձակումն աննախադեպ է իր ծավալով և ռազմական տեխնիկայի ներգրավման տեսանկյունից։ Կան հստակ ապացույցներ, որ գործողություններն իրականացվում են Թուրքիայի ռեժիմի բացահայտ աջակցությամբ։

Մենք վստահ ենք, որ եթե միջազգային հանրությունը ժամանակին և պատշաճ կերպով չարձագանքի, ռազմական գործողությունները կարող են ընդլայնվել տարածաշրջանում հակամարտության գոտուց այն կողմ, ինչը կհանգեցնի հումանիտար ճգնաժամի, որն ավելի կսրվի կորոնավիրուսի համավարակի բռնկումների հետ կապված իրավիճակի պատճառով:

Մենք հաստատակամ ենք աջակցելու բոլոր ջանքերին՝ ուղղված տարածաշրջանում մարդու իրավունքների, խաղաղության և անվտանգության պահպանման դեմ ուղղված բոլոր մարտահրավերների դիմագրավմանը։

Հայաստանի քաղաքացիական հասարակությունը խստորեն դատապարտում է Ադրբեջանի ռեժիմի սանձազերծած ագրեսիան և դիմում է միջազգային հանրությանը, միջազգային կազմակերպություններին` ՄԱԿ-ին, Եվրախորհրդին, Եվրամիությանը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին` շտապ և արդյունավետ միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի ռեժիմի ագրեսիան դադարեցնելու և հակամարտության խաղաղ լուծման համար ճանապարհ գտնելու ուղղությամբ բանակցությունները վերսկսելու համար:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Իրազեկ քաղաքացիների միավորում

Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստան

«Երիտասարդական ավանգարդ» ՀԿ

«Սինեմարթ» ԵՀԿ

Հանուն հավասար իրավունքների ՀԿ

Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն ՀԿ

ՀԱՅ ՁՄԵՌ ՊԱՊ բարեգործական հիմնադրամ

Փինք իրավապաշտպան ՀԿ

Հելսինկյան Ասոցիացիա իրավապաշտպան ՀԿ

«Վելես» իրավապաշտպան ՀԿ

Կանանց իրավունքների տուն

Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ

Հանրային լրագրության ակումբ

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ (ՄԱՀՀԻ)

Հայ առաջադեմ երիտասարդություն ՀԿ

Նոր Սերունդ Մարդասիրական ՀԿ

Խաղաղության երկխոսություն

Քալրֆուլ Հաուս սոցիալ-մշակութային և իրավապաշտպան ՀԿ

Հայկական երիտասարդական լիգա ՀԿ

«Իրավունքի ուժ» իրավապաշտպան հկ

«Տաթևիկ» ՀԿ

Սպիտակի Հելսինկյան խումբ իրավապաշտպան ՀԿ

Կանանց աջակցման կենտրոն ՀԿ

Երիտասարդ Տավուշ ՀԿ

Երեխայի և ընտանիքի զարգացման Կենտրոն բարեգործական ՀԿ

Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա

«Կանանց հզորացման ռեսուրս կենտրոն» ՀԿ

Մարտունու կանանց համայնքային խորհուրդ հկ

Սպառողների աջակցման կենտրոն ՀԿ

Տարածաշրջանային մոնիտորինգային և գնահատման կենտրոն ՀԿ

ՕքսԵՋեն հիմնադրամ

" Սոսե Կանանց Հիմնահարցեր" ՀԿ

Շամս մարդասիրական ՀԿ

Մարտունու համայնքային զարգացման կենտրոն ՀԿ

«Դու մենակ չես» կանանց աջակցման ՀԿ

«Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ

Ռեստարտ

Կանանց Ռեսուրսային Կենտրոն

«Դալմա-Սոնա» Հիմնադրամ

Տնտեսական իրավունքի կենտրոն ՀԿ

Առաքելություն Օգնության և Զարգացման ՀԿ

Ճանապարհային երթևեկության անվտանգություն և վերահսկողություն

Անվտանգ երթևեկություն ՀԿ

Թումանյան փաստաբանական գրասենյակ

«Խազեր» էկոլոգամշակութային ՀԿ

«Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամ

Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոն

«Հաշմանդամություն և ներառական զարգացում» ՀԿ

«Փոքրիկ Իշխան» կրթահամալիր

Իրավունքի զարգացման կենտրոն ՀԿ

Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամ

«Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամ

Քայլ առաջ ՀԿ

«Հանրային իրազեկման և մոնիտորինգի կենտրոն» ՀԿ

Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության կոալիցիա

Սոցիալական արդարություն ՀԿ

Սորս հիմնադրամ

«Ուղի դեպի» մշակութային բարեգործական ՀԿ

Սպառողների խորհրդատվության կենտրոն ՀԿ

Առողջապահության քաղաքականության և նորարարության կենտրոն ՀԿ

Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ ՀԿ

«Բազմազանություն» սոցիալ-մշակութային, մարդասիրական ՀԿ

Կանանց Ներուժի Զարգացման Կենտրոն ՀԿ

Ունիսոն ՀԿ

Վարորդի ընկեր

«ԼԱՄՊ» հիմնադրամ

«Արծվաբույն Զեյթուն» հայրենակցական միություն

ԷկոԼուր տեղեկատվական ՀԿ

«Սի-Փի-Այ» մարդու իրավունքների հայկական կենտրոն

Իրավունքի Եվրոպա միավորում

«Մենք Կարող ենք» մտավոր խնդիրներ ունեցող երիտասարդների, երեխաների և նրանց ընտանիքի անդամների շահերի պաշտպանության ՀԿ

Աստղացոլք ՀԿ

«Հայաստանի անտառներ» ՀԿ

Լռության ձայն

«Գոյ» բնապահպանա-իրավական հկ

«Յանուս» իրավական հկ

ՏԺԳ հիմնադրամ

«Լիարժեք կյանք» ՀԿ

«Աուդիո-Վիզուալ լրագրողների ասոցիացիա» ՀԿ

«ՍԿԱՐՊ »ներառական առողջական կենտրոն ՀԿ

Ընտանիք և համայնք

Հասարակություն առանց բռնության

Աշխատանք և հայրենիք տարածքային զարգացման ՀԿ

Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ

Տեղեկատվական համակարգերի զարգացման և վերապատրաստման կենտրոն

«Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ

Ինֆորմացիայի ազատության կենտրոն

«Հույսի Մեծամոր» ՀԿ

«ՏԱՆԻՔ» ՀԿ

Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն ՀԿ

«Կանանց Ֆորում» ՀԿ

«ԲԼԵՋԱՆ» բնապահպանական, սոցիալական, բիզնեսի աջակցության ՀԿ

«Սատար» Հաշմանդամների ՀԿ

«ԱՍՏՂԻԿ» Հաշմանդամ երեխաների Ծնողների Ասոցիացիա” հկ

ՓՐԿՈՒԹՅՈՒՆ հաշմանդամ երեխաների և երիտասարդների կենտրոն-ՀԿ

Վորլդ Վիժն Հայաստան

Կանանց իրավունքների կենտրոն ՀԿ

ՓՐԿՈՒԹՅՈՒՆ հաշմանդամ երեխաների և երիտսարդների կենտրոն

Կանանց իրավունքների կենտրոն ՀԿ

ԱԼԻՔ ՄԵԴԻԱ ՀԱՅԱՍՏԱՆ

Ազգային ջրային համագործակցություն

Խոսքի և մամուլի ազատության քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոն

«Գործընկերություն և ուսուցում» ՀԿ

«Համայնքը և երիտասարդները» երիտասարդական, խորհրդատվական ՀԿ

«Շիրակի ուսւոցիչների միություն» գիտակրթական կենտրոն ՀԿ

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն

Երիտասարդները հանուն Արարատի քաղաքացիական֊կրթական ՀԿ

Երեխաների պաշտպանության ցանց

 

Մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպությունները ու անհատները, այս հայտարարությամբ արտահայտում ենք մեր լուրջ հիասթափությունը Արցախում (Լեռնային Ղարաբաղում) բնակվող ժողովրդի նկատմամբ իրականացվող պատերազմական հանցագործությունների և վայրագությունների հանդեպ միջազգային կազմակերպությունների անտարբերության հետ կապված։

2020 թ․-ի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը սկսել է պատերազմ Արցախի հետ՝ արհամարհելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի մարտ ամսի կոչը և 2020թ․-ի հունիսի ՄԱԿ-ի հերթական բանաձևը, որը կոչ էր անում համընդհանուր զինադադար հաստատել Քովիդ-19 համաճարակի տարածման համատեքստում:

2020թ․-ի սեպտեմբերի 28-ին մի խումբ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ՝ 100 կազմակերպությունների հետ համատեղ, կոչ են արել միջազգային հանրությանը՝ պահանջելով հրատապ և արդյունավետ միջոցներ ձեռնարկել ՝ վերջ տալու Ադրբեջանի ռազմական ագրեսիան և վերսկսել բանակցությունները հակամարտության խաղաղ կարգավորման համար։

2020թ․-ի հոկտեմբերի 1-ին, ևս մեկ կոչ է արվել, որի համաձայն, եթե միջազգային հանրույթը ժամանակին և պատշաճ կերպով չարձագանքի հրահրված պատերազմին, ապա պետք է կիսի տարածաշրջանում տեղի ունեցող վայրագությունների և ապակայունացման պատասխանատվությունը։ Այս կոչը պայմանավորված էր նրանով , որ հայտնվեցին հիմնավոր ապացույցներ այն փաստի վերաբերյալ, որ Թուրքիան ներգրավված է պատերազմական գործողություններում՝ իր ռազմական անձնակազմի և սարքավորումների, ինչպես նաև Սիրիայից հավաքագրված ահաբեկչական խմբավորումների միջոցով։ Այս կոչը ստորագրվել է ավելի քան 200 կազմակերպությունների և անհատների կողմից, և ստորագրահավաքը ներկայացվել է Երևանում ՄԱԿ-ի գրասենյակի առջև իրականացված քաղաքացիական ակցիայի ժամանակ։

Մինչ օրս որևէ միջազգային գործընկեր կառույցի կողմից արձագանք չի եղել։ Ինչպես 1984 թ. Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Դեսմոնդ Տուտուն է ասել. «Եթե անարդարության պայմաններում դուք չեզոք եք, ապա ընտրել եք հալածողի կողմը»։

Մինևնույն ժամանակ, Ստեփանակերտի և այլ խաղաղ բնկավայրերերի ուղղությամբ պարբերաբար իրականացվող ռմբակոծությունները՝ կասետային զինամթերքի, բալիստիկ հրթիռների և անօդաչու թռչող սարքերի օգտագործմամբ, հանգեցրել են մարդկային կյանքի կորուստների և լուրջ վնասվածքների։ Զգալի վնասներ են ստացել քաղաքացիական ենթակառուցվածքները՝ դպրոցներ, մանակապարտեզներ, հիվանդանոցներ և մշակութային օբյեկտներ, ինչպես նաև Արցախի բնակչության զգալի մասը տարհանվել է։

Ինչպես Արցախի, այնպես էլ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանները Արցախի (հոկտեմբերի 1-ին և 10-ին ) և Հայաստանի (հոկտեմբերի 1-ին) իրենց զեկույցներում ներկայացրել են Ադրբեջանի/Թուրքիայի հարձակումներից բխող ռազմական հանցագործությունների ապացույցները: Մարդու իրավունքների պաշտպանները դիմել են միջազգային հանրությանը մարդու իրավունքների միջազգային և հումանիտար իրավունքի շարունակական խախտումները դադարեցնելու միջամտության խնդրանքով։

Մինչդեռ Հայաստանում Միջազգային հանրությունը հիմնականում լուռ էր Արցախի իրավիճակի հետ կապված, Ադրբեջանում միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները և դիվանագետները այցելել են Գյանջա՝ անձամբ ականատես լինելու հակամարտության հետևանքներին։ Բաքվում ՄԱԿ-ի մշտական համակարգողը ակնհայտորեն կողմնակալ հայտարարություն է արել այն մասին, որ իրենք ցանկանում են, որ ադրբեջանական համայնքը վերադառնա Լեռնային Ղարաբաղ: ՅՈՒՆԻՍԵՖ-ի Բաքվի ներկայացուցիչը հայտարարել է, որ կաջակցեն Գյանջայում հայկական հրթիռից տուժած երեխաներին։

Միջազգային կազմակերպությունների մեծ մասին չի թույլատրվում այցելել Արցախ, քանի որ այն «չճանաչված պետություն է»։ Այնուամենայնիվ, Վարդենիսը և Արծվանիկը գտնվում են միջազգայնորեն ճանաչված Հայաստանի Հանրապետության տարածքում, իսկ միջազգային դերակատաները չեն այցելել այնտեղ դիտարկելու Ադրբեջանի ռմբակոծության պատճառած վնասները, որը հանգեցրել է քաղաքացիական զոհերի։

Զուգահեռներ անցկացնելով՝ մենք միջազգային կազմակերպությունների, մասնավորապես, ՄԱԿ-ի հայաստանյան կառույցների ներկայիս դիրքորոշումը համարում ենք իրենց մանդատների, արժեքների և պարտականությունների աննախադեպ անփութություն: Պատերազմի 19-րդ օրն է, և մենք դեռ ականատես չենք եղել միջազգային կազմակերպությունների գեթ մեկ արդյունավետ գործողության՝ դատապարտելու և կանխելու Ադրբեջանի և Թուրքիայի ավտորիտար ղեկավարների գործողությունները, որոնցից մեկը պատրաստ է զոհաբերել իր ժողովրդի կյանքը՝ պահպանելու համար կոռուպցիայի միջոցով վաստակած ուժն ու հարստությունը, իսկ մյուսը փորձում է վերադարձնել Օսմանյան կայսրության սահմաններ՝ նույն ցեղասպանական գործելաոճի միջոցով, ինչ որ անում էին նախնիները: Դեռ մեկ դար առաջ չկային կազմակերպված միջազգային կազմակերպություններ բռնապետերի բռնություններին համարժեք արձագանքելու համար, բայց այժմ առկա բազմաթիվ կազմակերպությունները անգործ ու լուռ են և վերածվել են Արցախի ռազմադաշտում նորագույն զենքի ցուցադրման և անմեղ մարդկանց մահվան հանդիսատեսների:

Արցախի ժողովուրդը լքված է և իր ողբերգության հետ միանգամայն մենակ՝ գոյութենական սպառնալիքի առջև: Էլ ավելի ողբերգական է մոտալուտ մարդասիրական ճգնաժամը, որը կարող է նույնիսկ փաստագրված չլինել իրավասու կազմակերպությունների կողմից, քանի որ արգելված է նրանց մուտքը «չճանաչված» Արցախի հանրապետություն: Այս գործողությունները բացարձակապես անհամատեղելի են ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակների վերաբերյալ ՄԱԿ-ի հիմնական խոստման հետ, որը պահանջում է, որ մենք «չանտեսենք ոչ ոքի»:

Ավելորդ է ասել, թե որքանով ենք մենք ցնցված և հիասթափված՝ ականատես լինելով Հայաստանում գործող միջազգային կազմակերպությունների և, մասնավորապես, երկրում ներկայացված ՄԱԿ-ի գործակալությունների բացարձակ անգործությանը: Համոզված ենք, որ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը հստակ հասկանում է, թե ով է սկսել այս պատերազմը և ինչ է տեղի ունենում Արցախի բնիկ ժողովրդի հետ, ովքեր պարզապես ցանկանում են ապրել իրենց նախնիների երկրում, ովքեր դարեր շարունակ պատմական, մշակութային և քաղաքական ժառանգություն են կառուցել: Իսկ Արցախում մարդիկ արժանի են խաղաղ ու արժանապատիվ կյանքով ապրել իրենց հայրենիքում:

Համոզված ենք, որ ՄԱԿ-ի կանոնադրությունը, Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը, միջազգայնորեն ընդունված նորմերն ու սկզբունքները, ներառյալ միջազգային սովորույթային իրավունքով նախատեսված ռազմական հանցագործությունների բացարձակ արգելումը, ստեղծում են և՛ բարոյական, և՛ իրավական լիազորություններ ՄԱԿ-ի բոլոր սուբյեկտների/մարմինների համար խոսել նաև չճանաչված տարածքների ժողովուրդների մասին: Մարդկային կյանքը կարևոր է՝ անկախ քաղաքականությունից, փողից և սահմաններից: Հնարավոր էթնիկական զտումները և հումանիտար ճգնաժամը պետք է կանխվեն՝ անկախ նրանից տվյալ տարածքը ճանաչված է, թե ոչ:

Մենք բարձր ենք գնահատում ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեսի և ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Միշել Բաչելեի ժամանակին արված հայտարարությունները, բայց գիտենք, որ իրադարձությունները պահանջում են ավելի ակտիվ և խորը ներգրավում առանց հետագա հապաղումների` կանխելու մարդկային լրացուցիչ տառապանքները:

Մենք դիմում ենք Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակին` գործելու իր մանդատին համահունչ` ակտիվ դիրքորոշում ունենալով պատերազմը դադարեցնելու, հակամարտությունը բանակցությունների միջոցով լուծելու և տարածաշրջանում հումանիտար ճգնաժամը կանխելու հարցում:

Մասնավորապես, մենք հորդորում ենք ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակին՝

  1. Խորությամբ ուսումնասիրել և հստակ դատապարտել Ադրբեջանի և Թուրքիայի կողմից ռազմական հարձակումը և վարձկանների տեղակայումը տարածաշրջանում և քայլեր ձեռնարկել՝ դադարեցնելու նրանց ագրեսիան, որը հանգեցնում է Արցախում էթնիկ զտումների,
  2. Հնարավորություններ ստեղծել և կազմակերպել միջազգային ներկայացուցիչների այցը Արցախի տարածք` խաղաղ բնակավայրերում միջազգային մարդասիրական իրավունքի խախտումների և վայրագությունների վերաբերյալ ապացույցներ հավաքելու և փաստաթղթավորելու համար,
  3. Օգնություն ցուցաբերել Հայաստանի կառավարությանը՝ հաղթահարելու Ադրբեջանի և Թուրքիայի հրահրած պատերազմի արդյունքում կորոնավիրուսի արագ տարածման արդյունքում առաջացած խնդիրները,
  4. Երաշխավորել, որ Հայաստանի կառավարությանը մատուցվի պատշաճ մարդասիրական օգնություն` Արցախի տեղահանված մարդկանց աջակցություն ցուցաբերելու համար,
  5. Աշխատել Բաքվում գործող գործընկերների հետ և մշակել տարածաշրջանում ատելության, ռազմական գործողությունների և պատերազմի քարոզչության չեզոքացման ծրագիր, ինչպես սահմանված է Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրի 20-րդ հոդվածով:

Հայստարարությանը միացել են ներքոստորագրյալ կազմակերպությունները և հարյուրից ավել անհատներ Հայաստանից ու սփյուռքից։

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձոր գրասենյակ
Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան
Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ ՀԿ
Իրազեկ քաղաքացիների միավորում ՀԿ
«Փինք» իրավապաշտպան ՀԿ
«Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն
Ազգային ջրային համագործակցություն ՀԿ
Ազդեցիկ քաղաքացի ՀԿ
Ալիք Մեդիա Հայաստան
Ամփոփ Մեդիա
Անգել ՀԿ
Առաքելություն Օգնության և Զարգացման ՀԿ
«ԱՐԻ» գրականության հիմնադրամ
Արմավիրի զարգացման կենտրոն ՀԿ
Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ
Բոլորը հանուն հավասար իրավունքների հիմնադրամ
«ԲԼԵՋԱՆ» բնապահպանական, սոցիալական, բիզնեսի աջակցության ՀԿ
Գյումրու առաջընթաց ՔՀԶԿ
Գյումրու ՄԷԿ մշակութային էքսպերիմենտալ կենտրոն ՀԿ
Երեխաների աջակցության հիմնադրամ
Երեխաների պաշտպանության ցանց
Երևանի մամուլի ակումբ
Երիտասարդ պատմագետների ասոցիացիա
Երիտասարդական ակումբների դաշնություն
«Երիտասարդները հանուն փոփոխության» քաղաքացիական հասարակություն
«Էլեգիա» կրթա-մշակութային ՀԿ
«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ
«Էֆ Էմ» անկախ լրագրության հարթակ
Էկոթիմ ՀԿ
«Թումանյան» փաստաբանական գրասենյակ ՍՊԸ
Թուխմանուկ ՀԿ
Ժողովրդավարությունն այսօր ՀԿ
Ինֆորմացիայի ազատության կենտրոն
Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ ՀԿ
Իրավունքի Եվրոպա ՀԿ
Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ
Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ
Լրագրողներ հանուն ապագայի
«Խազեր» էկոլոգամշակութային ՀԿ
«Խորան Արդ» ինտելեկտուալ կենտրոն ՀԿ
Խաղաղության երկխոսություն ՀԿ
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե
Խտրականության դեմ և հանուն հավասարության կոալիցիա
Կաթիլ բարեգործական հիմնադրամ
Կանանց աջակցման կենտրոն ՀԿ
Կանանց Հզորացման Ռեսուրս Կենտրոն
Կանանց Ներուժի Զարգացման Կենտրոն ՀԿ
Կանանց ռեսուրսային կենտրոն
«Կանանց Ֆորում» ՀԿ
«Կրթություն և համերաշխություն» արհեստակցական կազմակերպություն
«Հազարաշեն» ազգաբանական հետազոտությունների հայկական կենտրոն
Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիա
Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն ՀԿ
Համայնքների ֆինանսիստների միավորում ՀԿ
Համաշխարհային հայկական երիտասարդական ոստայն
Հայաստանի հելսինկյան կոմիտե ՀԿ
Հայստարտ
Հայ առաջադեմ երիտասարդություն ՀԿ
«Հայ Ձմեռ Պապ» բարեգործական հիմնադրամ
Հայկական երիտասարդական լիգա ՀԿ
Հանուն հավասար իրավունքների ՀԿ
Հանրային լրագրության ակումբ ՀԿ
Հասարակական պաշտպանների միություն
Հասարակություն առանց բռնության ՀԿ
Հավասարության ինդեքս իրավապաշտպան ՀԿ
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի հայկական կոմիտե
Հեռանկարային զարգացման կենտրոն ՀԿ
Հույս ՀԿ
«Լամպ» հիմնադրամ
ՄԱԿ-ի հայկական ասոցիացիա
Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոն ՀԿ
Մարդու իրավունքների տուն Երևան
Մարտունու կանանց համայնքային խորհուրդ
Մեդիա նախաձեռնությունների կենտրոն
Միհր Թատրոն
«Մուզանավ» մշակութային ՀԿ
Նոր Սերունդ Մարդասիրական ՀԿ
«Շամս» մարդասիրական ՀԿ
«Շողեր միություն» սոցիալ-կրթական ՀԿ
Շենացնենք մեր գյուղը ՀԿ
«Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամ
Վիննեթ Հայաստան Կանանց Ռեսուրս կենտրոնների ցանց
Սոսե Կանանց Հիմնահարցեր ՀԿ
Ունիսոն ՀԿ
Ուրբան կայուն զարգացման հիմնադրամ
Ռեստարտ ուսանողական-քաղաքացիական հիմնադրամ
Սինեմարթ ԵՀԿ
Սոցիալական արդարություն ՀԿ
Սոցիալական և երիտասարդական աշխատողներ
Սոցիոսկոպ ՀԿ
Սպառողների խորհրդատվության կենտրոն ՀԿ
Տնտեսական իրավունքի կենտրոն ՀԿ
ՏՐՏՈՒ մշակութային ՀԿ
Քաղաքական և տնտեսական ռազմավարական հետազոտությունների կենտրոն
Քաղաքականության հետազոտական կենտրոն
Քաղաքացիական Երիտասարդական Կենտրոն ՀԿ
Քաղաքական նորարարությունների կենտրոն
Քաղաքացիական Ֆորում
«Քմյունիթի սենթր ֆոր դիվելոփմենթ» տարածաշրջանային համագործակցության ՀԿ
Ֆերմերային Շարժում ՀԿ

Էջ 1, 5-ից

Բռնություն | տեսակներ, հետևանքներ, ընտանեկան բռնություն

Գենդերային կարծրատիպերի և խտրականության արմատացումը կարող է հանգեցնել և նորմալիզացնել այնպիսի արատավոր երևույթներ, ինչպիսին է բռնությունը։

Բռնությունն ակտ է, որի նպատակն է դիմացինին ենթարկեցնել սեփական պահանջներին` գործադրելով ուժ, ստիպողականություն, իշխանություն կամ սպառ նա լիք:

Բռնությունը հարկադրական տարբեր ձևերի կիրառուﬓ է սպառնալիքի կամ գործողության ﬕջոցով:

Տարբերում են բռնության հետևյալ հիﬓական տեսակները.

Ֆիզիկական բռնություն է համարվում հարվածելը (ձեռքով, ոտքով), հրելը, ծեծելը և այլ գործողությունները, որոնք հանգեցնում են ﬖասվածքների և ֆիզիկական ցավի:

Հոգեբանական բռնություն է համարվում վիրավորանքը, ստորացումը, սպառնալիքը և ցանկացած այլ դրսևորուﬓեր, որը հանգեցնում է բացասական հուզական հակազդեցության և հոգեբանական ցավի: Հոգեբանական բռնությունը կարող է շատ ավելի ծանր հետևանքներ ունենալ՝ ի հաﬔմատություն բռնության մյուս տեսակների:

Տնտեսական բռնություն է զբաղմունքի, աշխատանքի ընտրության կառավարումը, աշխատավարձի տնօրինումը, տնային տնտեսության վարման ﬔջ ձայնից զրկումը, ընտանեկան ֆինանսների տնօրինման գաղտնիությունը, գումարից զրկումը:

Սեռական բռնությունը ոտնձգության ձև է՝ սեռական հարաբերությունների և սեռական բնույթի գործողություններ կատարելու հարկադրում՝ զոհի կամքին հակառակ (ներառյալ բռնաբարությունն ու արյունապղծությունը):

Բռնության հետևանքները

Ֆիզիկական հետևանքներ՝ կապտուկ, քերծվածք, կոտրվածք, ներքին օրգանների ﬖասվածքներ, այրվածք և մարﬓական այլ ﬖասվածքներ:

Հոգեբանական հետևանքներ՝ անվստահության, անապահովության զգացում, ցածր ինքնագնահատական, ամոթի զգացում, ﬔղքի զգացում, թերարժեքության զգացում, վախի զգացում, շփման խանգարուﬓեր, ճնշվածություն, ընկճախտ:

Վարքային խնդիրներ` ագրեսիա, անհամարժեք դաժանություն, թմրանյութերի կամ ալկոհոլի չարաշահում, ախորժակի խանգարուﬓեր, քնի խանգարուﬓեր, ﬔկուսացում կամ խնդիրներ ﬕջանձնային հարաբերություններում:

Սեռական խնդիրներ՝ սեռավարակներ, սեռական ցանկության գերակտիվացում, վագինիզմ (հեշտոցի մկանների  ակամա ջղաձիգ կծկում, որի պատճառով անհնարէ դառնում  սեռական ակտը), ֆրիգիդություն (սեռական սառնություն՝ սեռական ﬔրձեցման ժամանակ սեռական բավարարություն ստանալու կնոջ անընդունակություն):

 

Ընտանեկան բռնությունն ընտանիքի ﬕ անդաﬕ գործողությունը կամ անգործությունն է` ուղղված ընտանիքի ﬔկ այլ անդաﬕ դեմ, որը կատարվում է ուժի կամ իշխանության առավելագույն օգտագործմամբ, խախտում է տուժածի իրավունքներն ու ազատությունները, սպառնում է նրա կյանքին և առողջությանը` նրան պատճառելով տառապանք և ﬖաս:

Ընտանեկան բռնությունը տեղի է ունենում մարդկանց ﬕջև, ովքեր մտերիմ հարաբերությունների ﬔջ են և հիﬓականում հուզականորեն և ֆինանսապես կախված են ﬕմյանցից: Ընտանեկան բռնություն կիրառվում է երեխաների, կնոջ/ամուսնու կամ զուգընկերուհու/զուգընկերոջ, տարեցների նկատմամբ: Որպես կանոն, ընտանեկան բռնության երկու կողﬔրն էլ պատահածը թաքցնում, գաղտնի են պահում շրջապատից:

Ընտանեկան բռնության ենթարկված կանանց հետ  իրականացված հետազոտությունները բացահայտել են ﬕ շարք ընդհանրություններ և թույլ տվել եզրակացնել, որ բռնությունն իրականացվում է որոշակի փուլերի հաջորդականությամբ.

Փուլ 1: Լարվածություն, երբ կուտակվում է զայրույթ, ﬕմյանց հանդեպ չհասկացված լինելու զգացողություն:

Փուլ 2: Բռնության գործադրում, երբ կոնկրետ գործողություններ են իրականացվում՝ բղավոց, վիրավորանք, հայհոյանք, ֆիզիկական ուժի կիրառում:

Փուլ 3: Զղջում (հաճախ անվանում են «ﬔղրաﬕս»), երբ սկսվում է ﬔղքի գիտակցման, ներողությունների, նվերների շրջան: Երբ բռնարարը սկսում է ներողություն խնդրել իր արարքների համար, նաև ներկայացնել կատարվածը որպես իր ցանկությունից և վերահսկողությունից դուրս իրողություն:Նշված փուլերը հաջորդում են ﬔկը մյուսին՝ ամբողջացնելով բռնության ցիկլը: Որքան ավելի շատ են ցիկլերը կրկնվում, այնքան բռնությունը դառնում է ավելի հաճախակի և ուժգին: Վերջին փուլի տևողությունը հետզհետե կրճատվում է կամ առհասարակ վերանում:

 

Հարկ է նշել, որ վիճակագրական տվյալների համաձայն՝ կանանց նկատմամբ բռնությունները, ցավոք, աﬔնաշատը տեղի են ունենում ընտանիքում։ Կանայք ավելի շատ են ենթարկվում ծեծի, ֆիզիկական բռնությունների և բռնաբարության ընտանիքի ներսում, քան ընտանիքից դուրս։

Ընտանեկան բռնության՝ խիստ անձնական և ներընտանեկան խնդիր լինելու պատճառն է, որ խոչընդոտում է այդ երևույթի դեմ պայքարին։ Հաճախ երևույթը դիտվում է որպես տան չորս պատի ներսում կատարվող երևույթ, որը վերաբերում է ﬕ այն ընտանիքի անդաﬓերին։ Այնինչ ընտանեկան բռնությունը պետք է դիտարկել որպես հասարակությունում առկա գլոբալ խնդիր և համապետական ﬕջոցներ ձեռնարկել՝ այդ երևույթը նվազեցնելու և կանխարգելելու նպատակով։

Search

Follow us (AM)

Coming Events (AM)

No events found

© 2001-2016 Society Without Violence. All Rights Reserved.