«Հասարկություն առանց բռնության» ՀԿ-ն կուտակած փորձառության և կրթական ոլորտում մասնագիտացման շնորհիվ վեր հանեց գենդերային հարցերով համապարփակ դասընթացի բացակայությունը։ Հայաստանում հասանելի և կայուն գենդերային կրթության հաստատում ծրագրի շրջանակում, որն իրականացվում է շվեդական «Քվիննա թիլ Քվիննա» հիմնադրամի աջակցությամբ, «Հասարկություն առանց բռնության» ՀԿ-ը միավորեց կրթության և գենդերային հարցերով տեղացի և միջազգային փորձագետներին գենդերային ընգրկուն դասընթաց մշակելու նպատակով։
Գենդերային դասընթացի թիրախային խումբն ուսումնական հաստատությունների անձնակազմն է։ Դասընթացը նպատակաուղղված է նվազեցնելու հանրակրթության ոլորտում առկա անհավասարության և խտրականության դրսևորումները՝ բարձրացնելով իրազեկումը գենդերային հարցերի շուրջ, ձևավորելով քննադատական մտածողություն և նպաստելով գենդերազգայունության զարգացմանը։
Սույն ձեռնարկը նպատակ ունի ներկայացնելու՝
- դասընթացի բովանդակությունն ու կառուցվածքը,
- ստեղծված դասընթացի և յուրաքանչյուր մոդուլի ընդհանուր նկարագիրը,
- նպատակներն ու ակնկալվող արդյունքները։