Բռնություն | տեսակներ, հետևանքներ, ընտանեկան բռնություն

Գենդերային կարծրատիպերի և խտրականության արմատացումը կարող է հանգեցնել և նորմալիզացնել այնպիսի արատավոր երևույթներ, ինչպիսին է բռնությունը։

Բռնությունն ակտ է, որի նպատակն է դիմացինին ենթարկեցնել սեփական պահանջներին` գործադրելով ուժ, ստիպողականություն, իշխանություն կամ սպառ նա լիք:

Բռնությունը հարկադրական տարբեր ձևերի կիրառուﬓ է սպառնալիքի կամ գործողության ﬕջոցով:

Տարբերում են բռնության հետևյալ հիﬓական տեսակները.

Ֆիզիկական բռնություն է համարվում հարվածելը (ձեռքով, ոտքով), հրելը, ծեծելը և այլ գործողությունները, որոնք հանգեցնում են ﬖասվածքների և ֆիզիկական ցավի:

Հոգեբանական բռնություն է համարվում վիրավորանքը, ստորացումը, սպառնալիքը և ցանկացած այլ դրսևորուﬓեր, որը հանգեցնում է բացասական հուզական հակազդեցության և հոգեբանական ցավի: Հոգեբանական բռնությունը կարող է շատ ավելի ծանր հետևանքներ ունենալ՝ ի հաﬔմատություն բռնության մյուս տեսակների:

Տնտեսական բռնություն է զբաղմունքի, աշխատանքի ընտրության կառավարումը, աշխատավարձի տնօրինումը, տնային տնտեսության վարման ﬔջ ձայնից զրկումը, ընտանեկան ֆինանսների տնօրինման գաղտնիությունը, գումարից զրկումը:

Սեռական բռնությունը ոտնձգության ձև է՝ սեռական հարաբերությունների և սեռական բնույթի գործողություններ կատարելու հարկադրում՝ զոհի կամքին հակառակ (ներառյալ բռնաբարությունն ու արյունապղծությունը):

Բռնության հետևանքները

Ֆիզիկական հետևանքներ՝ կապտուկ, քերծվածք, կոտրվածք, ներքին օրգանների ﬖասվածքներ, այրվածք և մարﬓական այլ ﬖասվածքներ:

Հոգեբանական հետևանքներ՝ անվստահության, անապահովության զգացում, ցածր ինքնագնահատական, ամոթի զգացում, ﬔղքի զգացում, թերարժեքության զգացում, վախի զգացում, շփման խանգարուﬓեր, ճնշվածություն, ընկճախտ:

Վարքային խնդիրներ` ագրեսիա, անհամարժեք դաժանություն, թմրանյութերի կամ ալկոհոլի չարաշահում, ախորժակի խանգարուﬓեր, քնի խանգարուﬓեր, ﬔկուսացում կամ խնդիրներ ﬕջանձնային հարաբերություններում:

Սեռական խնդիրներ՝ սեռավարակներ, սեռական ցանկության գերակտիվացում, վագինիզմ (հեշտոցի մկանների  ակամա ջղաձիգ կծկում, որի պատճառով անհնարէ դառնում  սեռական ակտը), ֆրիգիդություն (սեռական սառնություն՝ սեռական ﬔրձեցման ժամանակ սեռական բավարարություն ստանալու կնոջ անընդունակություն):

 

Ընտանեկան բռնությունն ընտանիքի ﬕ անդաﬕ գործողությունը կամ անգործությունն է` ուղղված ընտանիքի ﬔկ այլ անդաﬕ դեմ, որը կատարվում է ուժի կամ իշխանության առավելագույն օգտագործմամբ, խախտում է տուժածի իրավունքներն ու ազատությունները, սպառնում է նրա կյանքին և առողջությանը` նրան պատճառելով տառապանք և ﬖաս:

Ընտանեկան բռնությունը տեղի է ունենում մարդկանց ﬕջև, ովքեր մտերիմ հարաբերությունների ﬔջ են և հիﬓականում հուզականորեն և ֆինանսապես կախված են ﬕմյանցից: Ընտանեկան բռնություն կիրառվում է երեխաների, կնոջ/ամուսնու կամ զուգընկերուհու/զուգընկերոջ, տարեցների նկատմամբ: Որպես կանոն, ընտանեկան բռնության երկու կողﬔրն էլ պատահածը թաքցնում, գաղտնի են պահում շրջապատից:

Ընտանեկան բռնության ենթարկված կանանց հետ  իրականացված հետազոտությունները բացահայտել են ﬕ շարք ընդհանրություններ և թույլ տվել եզրակացնել, որ բռնությունն իրականացվում է որոշակի փուլերի հաջորդականությամբ.

Փուլ 1: Լարվածություն, երբ կուտակվում է զայրույթ, ﬕմյանց հանդեպ չհասկացված լինելու զգացողություն:

Փուլ 2: Բռնության գործադրում, երբ կոնկրետ գործողություններ են իրականացվում՝ բղավոց, վիրավորանք, հայհոյանք, ֆիզիկական ուժի կիրառում:

Փուլ 3: Զղջում (հաճախ անվանում են «ﬔղրաﬕս»), երբ սկսվում է ﬔղքի գիտակցման, ներողությունների, նվերների շրջան: Երբ բռնարարը սկսում է ներողություն խնդրել իր արարքների համար, նաև ներկայացնել կատարվածը որպես իր ցանկությունից և վերահսկողությունից դուրս իրողություն:Նշված փուլերը հաջորդում են ﬔկը մյուսին՝ ամբողջացնելով բռնության ցիկլը: Որքան ավելի շատ են ցիկլերը կրկնվում, այնքան բռնությունը դառնում է ավելի հաճախակի և ուժգին: Վերջին փուլի տևողությունը հետզհետե կրճատվում է կամ առհասարակ վերանում:

 

Հարկ է նշել, որ վիճակագրական տվյալների համաձայն՝ կանանց նկատմամբ բռնությունները, ցավոք, աﬔնաշատը տեղի են ունենում ընտանիքում։ Կանայք ավելի շատ են ենթարկվում ծեծի, ֆիզիկական բռնությունների և բռնաբարության ընտանիքի ներսում, քան ընտանիքից դուրս։

Ընտանեկան բռնության՝ խիստ անձնական և ներընտանեկան խնդիր լինելու պատճառն է, որ խոչընդոտում է այդ երևույթի դեմ պայքարին։ Հաճախ երևույթը դիտվում է որպես տան չորս պատի ներսում կատարվող երևույթ, որը վերաբերում է ﬕ այն ընտանիքի անդաﬓերին։ Այնինչ ընտանեկան բռնությունը պետք է դիտարկել որպես հասարակությունում առկա գլոբալ խնդիր և համապետական ﬕջոցներ ձեռնարկել՝ այդ երևույթը նվազեցնելու և կանխարգելելու նպատակով։

Search

Follow us (AM)

Coming Events (AM)

No events found

© 2001-2016 Society Without Violence. All Rights Reserved.