Photo:Hetq.amԴեպք, որի կողքով չկարողացա անտարբեր անցնել․ հայտարարեցին, թե 5 տարեկան մի տղա է կորել։ Բոլորս միասնական ու շատ արագ կարողացանք ամբոխի մեջ տարածել նորությունը, ինքնակազմակերպվել ու գտնել փոքրիկին։ Այս միջադեպը ոգևորությունն ավելի բորբոքեց ամբոխի մեջ...
Երկու շաբաթ էր, ինչ բոլորս մոռացել էինք մեր խնդիրները և ամառային զով երեկոներն անցկացնում էինք Բաղրամյան պողոտայում՝ պայքարելով լույսի թանկացման դեմ «Ոչ թալանին» նախաձեռնող խմբի հետ միասին: Կառավարությունը հերթական խիզախ քայլերով ցույց է տալիս, թե առաջիկայում էլ ինչը կթանկանա մեր փոքրիկ երկրում: Նախ, նշենք, որ վերջերս գազի սակագնի բաձրացման հետ մեկտեղ թանկացրեցին էլեկտրաէներգիան` մոտ 7 դրամով: Լույսի թանկացումը կարևոր խնդիր է, սակայն այն ավելի շուտ հետևանք է։ Քանի դեռ հանդուրժում ենք, քանի դեռ չենք պայքարում այս հետևանքի դեմ, ապա այսպես ամեն օր մեր անտարբերության պատճառով  քաղելու ենք սոցիալական անարադարության պտուղները:

Photo by Araz Artinian

Հայաստանում ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի նկատմամբ առկա հասարակական պարսավանքը մեծ մասամբ վերափոխվեց դրական վերաբերմունքի ապրիլին՝ նրա Հայաստան կատարած այցի ընթացքում։

Սոցիալական ցանցերում «Ամաչում եմ, որ նա էլ է հայ, հայ ազգին ու հայ կնոջն է ներկայացնում» գերիշխող գրառումները անմիջապես փոխարինվեցին «Ապրի մեր աղջիկը» ոճի գրառումներով։ Մի քանի օրում Հայաստանում որպես պոռնոաստղ ընկալվող Քարդաշյանը (որն իրականում այդպես չէ) վերածվեց յուրայինի և սիրելիի։ Նույնիսկ Քիմ Քարդաշյանի այցի դեմ որպես սոցիալիստ ներկայացող Ռոբերտ Ահարոնյանի կազմակերպած բողոքի ակցիային ոչ ոք չմասնակցեց։ Նա պնդում է, որ աշխարհը չպետք է Հայաստանը Քիմ Քարդաշյանի «ֆիգուրայի, կանգնելու ձևի և նկարահանած ֆիլմերի միջոցով» ճանաչի։

Հուլիսի 27-ին «Հասարակություն առանց բռնության» հասարակական կազմակերպության թիմը իրականացրեց իր ամենամյա հանրային միջոցառումը՝ այս անգամ  «Ի՞նչ սեր առանց հավասարության» խորագրով:


Այս տարվա միջոցառումը, ինչպես բոլոր նախորդ միջովառումները կազմակերպել և իրագործել էին ՀԱԲ կամավորները: Ի տարբերութույն նախորդ տարիների, միջոցառումը այս տարի անց կացվեց Մալաթիա-Սեբաստիա համայնքում՝ Չինարի պուրակում՝ նպատակ ունենալով Երևանի կենտրոնից հեռու գնալ և այդ համանքի քաղաքացիներին իրազեկել Հայաստանում առկա ընտանեկան բռնության և կանանց իրավունքների սահմանափակումների վերաբերյալ: Այս մասնակցային ու բազմաբնույթ միջոցառումը նպատակ ուներ բարձրացնել կանանց և տղամարդկանց հավասարության գիտակցումն ու կանանց դերի մասին հասարակության իրազեկվածությունը՝ խաղերի, հարցուպատասխանի ու տեղեկատվության տրամադրման միջոցով:

Ինը տարի ամուսնու կողմից բռնության և խոշտանգումների ենթարկված երկու երեխաների մայր Հասմիկ Խաչատրյանի կյանքը փոխվեց այն պահից սկսած, երբ երկու տարի առաջ իր մեջ ուժ գտավ գիշերով փախչել ամուսնու տնից՝ սեփական կյանքը փրկելու և իր իրավունքներին տեր կանգնելու համար:
Այսօր արդեն բազմաթիվ փորձությունների, դատական գործընթացների ու դժվարությունների միջով անցած Հասմիկը, հիշելով իր նախկին կյանքը, անկեղծանում է:
«Շատ լավ հասկանում էի, որ էդ ապրել չէր, բայց մեկ է՝ ելք չէի գտնում: Ամեն անգամ երբ մտածում էի ընտանիքի մասին ու նայում էի իմ ունեցած ընտանիքին, ինքս ինձ ասում էի` ես էլի նվիրված լինեմ, համբերատար, բայց ինձ գոնե էսքան չստորացնեն ու չնվաստացնեն, բայց ելք չկար, մինչև էդ չարաբաստիկ գիշերը»,- ասում է կինը, որն անցյալ շաբաթ իր դիրքորոշման համար հեղինակավոր մրցանակ է ստացել:

Search

Follow us (AM)

Coming Events (AM)

No events found

© 2001-2016 Society Without Violence. All Rights Reserved.