Կոալիցիան՝ հանուն Ընտանեկան Բռնության մասին ՀՀ Օրենքի Ընդունման

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան բազմիցս անդրադարձել է «Ընտանեկան բռնության մասին» օրենքի ընդունման անհրաժեշտությանը և հրատապությանը: Չնայած առկա հանգամանքների ակնհայտ հրամայականին՝ ՀՀ Կառավարությունն այս տարի մերժեց վերոնշյալ օրինագծի ընդունումը, ուստի և «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան չի դադարեցնում իր ջանքերը և շարունակում է  պայքարել օրենքի ընդումնան համար:

Այսօր կոալիցիան կազմակերպել էր բողոքի ակցիա կառավարության շենքի դիմաց ՝ պահանջելով ընդունել «Ընտանեկան բռնության մասին օրենքը»։

Ակցիայի մասնակիցները ներկայացել էին ամենատարբեր բովանդակությամբ պաստառներով ու գրություններով, այն է «Ընդունել ընտանեկան բռնության մասին օրենքը հիմա», «Ընտանեկան բռնության մասին օրենքի ընդունման պահանջը միայն պահանջ չէ, այլ պարտավորություն», «Վերջ կանանց դեմ բռնությանը», «Կանանց դեմ բռնությունը միայն կանանց խնդիրը չէ» և այլն:

Ակցիայի կազմակերպիչները նաև ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին փոխանցեցին կոալիցիայի կողմից պատրաստված բաց նամակը և նախօրոք կազմակերպված ստորագրահավաքի արդյունքները:

Հիշեցնեմ, որ ստորագրահավաքը հասանելի է այստեղ` http://www.change.org/domesticviolencearmenia, իսկ ակցիայի ֆոտոպատմությանը կարող եք հետևել https://www.facebook.com/media/set/?set=a.477326802343282.1073741857.127312237344742&type=1 հղումով:

Search

Follow us (AM)

Coming Events (AM)

No events found

© 2001-2016 Society Without Violence. All Rights Reserved.