2012-ին Քեթրին Սեդերբերգը Շվեդիայից ՀԱԲ եկավ կամավորելու և  անցկացրեց այստեղ շատ արդյունավետ 10 շաբաթ: Նա Հայաստանում հարցազրույցներ էր անցկացնում  հայ ոգեշնչող կին ակտիվիստների հետ: Նա պատրաստեց 12 շատ խրախուսական հարցազրույց, որոնք տեղ են գտնելու մեր նոր տպագրությունում, որը կոչվում է ՛՛Ոգեշնչման աղբյուր՛՛: Մենք շնորհակալություն ենք հայտնում Քեթրինին ՀԱԲ-ի հանդեպ հետաքրքրության և այսպիսի օգտավետ համագործակցության համար:
Անհամբեր սպասում ենք հաջորդ հանդիպմանը:

ՀԱԲ-ը դասընթացներ է կազմակերպում Շիրակ մարզի Արթիկ քաղաքում: Առաջին` Գենդերային Հավասարության դասընթացը տեղի կունենա Մայիսի 3-ին, իսկ երկրորդ` Կանանց Առաջնորդության դասընթացը` Մայիսի 4-ին: Դասընթացների թիրախային խումբը Համալսարանի ուսանողուհիներն են: Դասընթացների նպատակը աղջիկներին գենդերային հավասարության մասին կրթելն է, առաջնորդական գործունեությունը խրախուսելը, նրանց ակտիվացնելը և տարբեր ոլորտներում սոցիալական գործունեության մակարդակը բարձրացնելը:

 

 

 

Կինոդիտումներն արդեն ավանդույթ են դարձել Հասարակություն առանց բռնության ՀԿ-ի համար: Անցած ուրբաթ ՀԱԲ-ը կազմակերպեց հերթական կինոդիտումը: Այս անգամ մենք դիտեցինք իսպանական Te doy mis ojos ֆիլմը (Հայերեն՝ Վերցրու իմ աչքերը, Իսիա Բոյային, 2003 թվական): Ֆիլմը Տոլեդոյում ապրող հնազանդ տնային տնտեսուհի Պիլարի մասին է, ով մի գիշեր հավաքում է իրերն ու իր յոթամյա տղա Ջոնի հետ լքում տունը:  Նրանք ապաստան են գտնում Պիլարի քույր Աննայի մոտ, ով քաջալերում էր նրան նոր կյանք սկսել:

Անտոնիոն՝ Պիլարի ամուսինը փորձում է փոխել կնոջ միտքը, բայց նա հոգնել է և վախենում է ամուսնու բռնարար վարքագծից: Զիջելով ամուսնուն և վերադառնալով տուն, Պիլարը հասկանում է, որ տունը դժոխք է, սերը ցավ և նա՝ ով խոստացել էր պաշտպանել իրեն հենց վախի պատճառն է:

Անահիտը 18-ամյա  հայ աղջիկ է, ով սիրում է ժամանակ անցկացնել իր ընկերների հետ, սիրում է տոնախմբություններ, երկար զբոսանքներ և պաղպաղակ: Նա սովորում է Երևանի ֆրանսիական համալսարանի Առևտրի բաժնի 2-րդ կուրսում: Ապա ինչո՞վ է Անահիտը տարբերվում այլ հայ աղջիկներից:

Անահիտը սկսել է իր կամավորական կարիերան Հեծանիվ + ՀԿ-ում և այժմ նա Հասարակություն Առանց Բռնության և Համաշխարհային Անկախ Երիտասարդական Միավորում ՀԿ-ներումանդամ և կամավոր է: Հեծանիվ + ՀԿ-ում կամավորելու տարիներին՝ նա շփում էունեցել շատ այլ կազմակերպությունների և ակտիվ մարդկանց հետ ու լայնացրել իր հետաքրքրությունների շրջանակը և ակտիվության դաշտը: Այսօր նա կենտրոնանում է բնապահպանության և կանանց իրավունքների վրա, ընդգծում է բռնության դեմ իրականացնող ոչ միայն բնապահպանական և կանանց իրավունքներիշարժման կարևորությունը: Ամուր քաղաքացիական հասարակությունը և ակտիվ մարդիկ շատ կարևոր են հայ հասարակության համար՝ այն ավելի զարգացած դարձնելու և ապրելու բարենպաստ վայր դառնալու համար:
Ապագայում Անահիտը ցանկանում է աշխատել առևտրի ոլորտում, սակայն կշարունակի լինել ակտիվիստ:
՛՛Սա կենսակերպ է, մտածելակերպ՛՛
Նա հավատում է, որ սա կենսակերպ է և, որ նա չի փոխվի, այլ կշարունակի իր ակտիվությունը տարբեր ոլորտներում:
Ես հարցրի նրան, թե նա ինչ կանի 10 տարի հետո և նա պատասխանեց, որ հավանաբար կաշխատի առևտրիոլորտում, կունենա աշխատանքսոցիալականմիջավայրում, որտեղ նա կշփվի շատ մարդկանց հետ և կգործի որպես մարդկանց կապող օղակ:

Շինարարները շարունակում են փոխարինել խաղահրապարակները և այգու նստարանները բուտիկներով և ասֆալտով, մինչ ոստիկանությունը հսկում է տարածքը: Այստեղ՝ Երևանի կենտրոնում, Մաշտոցի այգում, շինարարների և ոստիկանության շարքերում ես գտա Մարիամ Սուխուդյանին, ով 32-ամյա բնապահպան ակտիվիստ է և վերջին 2 ամիսներն այլ ակտիվիստների հետ միասին օր ու գիշեր անց է կացրել այգին շրջափակելով: Նա մի երիտասարդ կին է՝ մանկական և աշխույժ հայացքով: Ակտիվիստները իրենց բողոքն են հայտնում Մաշտոցի այգու կանաչ տարածքը բուտիկներով փոխարինելու կառավարության որոշման դեմ, բայց նա նաև պաշտպանում է իր քաղաքացիական իրավունքները բողոքելու կառավարական բռնությունների դեմ:

Մարիամը սովորել է ռադիո տեխնոլոգիա Երևանի Պետական Համալսարանի Ֆիզիկայի ֆակուլտետում, սակայն հետաքրքրված է բնությունով: Նրա ծնողները նույնպես սիրում էին բնությունը և պայքարում էին բնապահպանական իրավունքների համար:
՛՛ Ես միշտ սիրել եմ բնությունը, այն իմ հոգևոր սնունդն է:՛՛
2007-ին նա մի էկոլոգիական շարժան հիմնադիրներից էր, շարժման ներկայացուցիչները մինչ օրս ակտիվ են:  Նա պայքարում է հանքարդյունաբերության և այլ արդյունաբերական ընդլայնումների դեմ, որոնք բացասական ազդեցություն ունեն բնության վրա, և պայքարում է հանուն հասարակական կանաչ տարածքների պահպանման: 2011-ի սեպտեմբերին այս շարժումը պայքարել է Թռչկան ջրվեժի (որին նաև  հայկական Նիագարա են անվանում) վրա հիդրոէլեկտրակայան կառուցելու կառավարման որոշման դեմ:

Search

Follow us (AM)

Coming Events (AM)

No events found

© 2001-2016 Society Without Violence. All Rights Reserved.