“Հասկանում ես, վախենում եմ: Հոգեբանորեն սթրես է իմ համար ամեն անգամ այստեղ գտնվել: Վախենում եմ:”  Սրանք Զարուհի Պետրոսյանի սպանության  դատավարության համար կանչված վկաներից մեկի խոսքերն են` նրա համակուրսեցին, ով նաև մասնակցել է “Հասարակություն Առանց Բռնության” ՀԿ-ի ֆորումին Մասիս քաղաքում. ընդմիջման ժամանակ աղջիկները մոտեցան ու սկսեցին անկեղծ կիսվել իրենց վախերի, մտքերի մասին ու , թե Զարուհու ողբերգական կենսագրությունից հետո ինչքան զգուշավոր են մոտենում ամուսնության հարցին: Մեր թրեյնինգին մասնակցած աղջիկներից մեկն էլ իր ցանկությունը հայտնեց իրազեկված լինելու մասին,- “Ուզում եմ ինչքան հնարավոր է ինֆորմացված լինեմ, որ նման դեպքերից խուսափեմ:”

 

“Հասարակություն առանց բռնության” հ/կ-ն հուլիսի 8-ից 10-ը Վանաձոր քաղաքում անց է կացնելու թրեյնինգ “Կամավորականները և նրանց դերը մեր հասարակությունում” թեմայով: Թրեյնինգին մասնակցելու են Լոռու մարզում կազմակերպված նախորդ թրեյնինգների ակտիվ մասնակիցները: Թրեյնինգի 3-րդ օրը տեղի է ունենալու մեր առաջին միասնական կամավորական աշխատանքը մասնակիցների հետ` սոցհարցում “Գենդերային կարծրատիպեր” թեմայով Լոռու մարզի մի շարք գյուղերում: Թրեյնինգը վարելու է հ/կ անդամ Աննա Նիկողոսյանը /Հեռախոսահամար. 094 09 00 71 /:

 

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան բազմիցս անդրադարձել է «Ընտանեկան բռնության մասին» օրենքի ընդունման անհրաժեշտությանը և հրատապությանը: Չնայած առկա հանգամանքների ակնհայտ հրամայականին՝ ՀՀ Կառավարությունն այս տարի մերժեց վերոնշյալ օրինագծի ընդունումը, ուստի և «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան չի դադարեցնում իր ջանքերը և շարունակում է  պայքարել օրենքի ընդումնան համար:

Այսօր կոալիցիան կազմակերպել էր բողոքի ակցիա կառավարության շենքի դիմաց ՝ պահանջելով ընդունել «Ընտանեկան բռնության մասին օրենքը»։

 

“Հասարակություն առանց բռնության” հ/կ-ն հուլիսի 1-ից 3-ը Արթիկ քաղաքի կուլտուրայի տանը անց է կացնելու թրեյնինգ “Կամավորականները և նրանց դերը մեր հասարակությունում” թեմայով: Թրեյնինգին մասնակցելու են Շիրակի մարզում կազմակերպված նախորդ թրեյնինգների ակտիվ մասնակիցները: Թրեյնինգի 3-րդ օրը տեղի է ունենալու մեր առաջին միասնական կամավորական աշխատանքը մասնակիցների հետ` սոցհարցում “Գենդերային կարծրատիպեր” թեմայով Շիրակի մարզի մի շարք գյուղերում: Թրեյնինգը վարելու է հ/կ անդամ Աննա Նիկողոսյանը:

 

Search

Follow us (AM)

Coming Events (AM)

No events found

© 2001-2016 Society Without Violence. All Rights Reserved.